Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գազամատակարարման վթարային դադարեցում Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերում Ռուսաստանի դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆ Հայաստանում նավթիվերամշակմանգործարանկառուցելուհնարավորություններնուռիսկերը Բնակիչների սոցիալական աջակցության տրամադրման նոր մեխանիզմներ Գյումրիում Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիր մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը ՔՊ վարչությունը քննարկել է նոր Սահմանադրության նախագծի հանրային արձագանքները ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ) Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Արարատ-Արմենիան արտագնա խաղում պարտվեց 0:2 հաշվով

Գազամատակարարման վթարային դադարեցում Շիրակի մարզի Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ բնակավայրերումՌուսաստանի դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆՀայաստանում նավթիվերամշակմանգործարանկառուցելուհնարավորություններնուռիսկերը Բնակիչների սոցիալական աջակցության տրամադրման նոր մեխանիզմներ Գյումրիում Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիրմեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԿասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրությունըՔՊ վարչությունը քննարկել է նոր Սահմանադրության նախագծի հանրային արձագանքներըՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանինԱրարատ-Արմենիան արտագնա խաղում պարտվեց 0:2 հաշվովՏտիեզերական սարքը դադարել է տվյալներ փոխանցելՔննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերԹրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցըԿարևոր է բարձրաձայն ասել նույնիսկ ամենաակնհայտ բանըՀասել ենք նրան, որ փակ թեմաներ չկանՀայաստանում արդեն կա նման հարձակումներին դիմակայելու հարուստ փորձսակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբԿընդլայնվեն հարկ վճարողի՝ լսված լինելու հնարավորությունները. ՊԵԿՌուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար. MoldpresԱռանց մայրաքաղաքի երկիր չի լինի. Կիևը պաշտպանելու ենք ցանկացած միջոցներովԵրբ ասում են, որ նրանք կարող են լրտեսել մեզ, մենք էլ ենք լրտեսում նրանցՇարունակվում է Խաղաղության կամուրջ նախաձեռնության հինգերորդ հանդիպումըՖուտբոլային միջադեպերը Թուրքիայի եւ Վրաստանի ՆԳ նախարարների քննարկման առիթ է դարձել (ֆոտոշարք)Կարծում եմ՝ երկու երկրներն էլ ցանկանում են, որ Իրանի հարցով համաձայնություն ձեռք բերվիԱռանց տեղումների եղանակ10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)Որքան շատ բան ենք իմանում, այնքան շատ խնդիրներ են ի հայտ գալիսԹե բա՝ ՀԷՑ-ը մեկ միլիարդ դոլար արժեԽաղաղության կամուրջ անվանումը հենց դրա մասին է. ԱԽ քարտուղարԱՁ-ների և մի շարք ընկերությունների գրանցումը կթվայնացվի. նախագիծՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՀաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԽարբերդի մանկատանը մահվան դեպքերի հանգամանքները կպարզվեն քննությամբԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԿասեցվել է Երևանում գործող թռչնամսի արտադրամասի գործունեությունըԱԺ վեց պատգամավորներ կմեկնեն Շվեդիա՝ մասնակցելու խորհրդարանական վերահսկողության հարցերով համաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓոփոխություներ և լրացումներ են նախատեսվում «Լեզվի մասին» ՀՀ օրենքումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՖրանսիայի նախագահը Եվրամիության գագաթնաժողովում կներկայացնի Իսպանիայի վարչապետինSotheby’s աճուրդի տանը Հովհաննես Այվազովսկու կտավները կրկին դարձել են օրվա գլխավոր իրադարձությունըԽաղալիքը չի համապատասխանում սահմանված անվտանգության պահանջներինՉեմպիոնների լիգայի բոլոր հինգ հանդիպումներում հաղթանակ է տոնել միայն մեկ թիմՔեշբեքի միջոցառումներն իրենց արդյունքը բերում ենNvidia ընկերությունը դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներ․ FTԹուրքիայի դատարանը չեղյալ է ճանաչել Էքրեմ Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը
Հայաստան

Բնակիչների սոցիալական աջակցության տրամադրման նոր մեխանիզմներ Գյումրիում

Գյումրիում մշակվել է 2027-2029 թվականների սոցիալական ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է ներդնել բնակիչների կարիքների գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման նոր մեխանիզմներ։ Փաստաթուղթը մշակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի՝ 2025 թվականին հաստատած ուղեցույցի հիման վրա և ներկայացվել հանրային քննարկման։

Սոցիալական աջակցության ոլորտում օրենսդրական փոփոխությունների արդյունքում համայնքներն այլևս չեն կարող դրամական աջակցություն տրամադրել։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մշակվել են աջակցության նոր մոտեցումներ, որոնք հիմնված են բնակիչների կարիքների գնահատման վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գյումրիի համայնքապետարանից, ծրագրի մշակման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, իսկ սոցիալական կարիքների գնահատման մասնագիտական աշխատանքը վստահվել է անկախ փորձագետ Հայկ Մկրտչյանին։ Երկու ամիս տևած հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են ռազմավարական փաստաթղթեր, քանակական տվյալներ, ինչպես նաև տարբեր թիրախային խմբերի ներկայացուցիչների հետ անցկացված քննարկումների արդյունքները։ Արդյունքում առանձնացվել է 12 առաջնահերթություն։

Գյումրեցիների համար առավել հրատապ խնդիրներից մեկը բնակարանային ապահովումն է, մասնավորապես՝ բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցումը։

Անկախ փորձագետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ կացարանի ապահովման խնդիրը լուրջ է ոչ միայն Գյումրիում, այլև հանրապետության մյուս համայնքներում։ Առաջարկությունների փաթեթում ներառվել են բնակարանային պայմանների բարելավման և բնակվարձի փոխհատուցման տարբերակներ։ Միաժամանակ, փորձագետի գնահատմամբ, առկա ֆինանսական միջոցները բավարար չեն լինելու բոլոր շահառուների կարիքները հոգալու համար։

Նախատեսվում է առաջիկա երեք տարիներին տարեկան 50 շահառուի փոխհատուցել բնակվարձի և կոմունալ ծառայությունների ծախսերը։ Այդ նպատակով յուրաքանչյուր տարի կհատկացվի 4 միլիոն դրամ։

Ծրագրի առաջնահերթ ուղղություններից է նաև զբաղվածության խթանումը։ Տնտեսական ակտիվացմանն ուղղված միջոցառումները հիմնականում կկենտրոնանան աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող երիտասարդների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև աշխատատեղերի հարմարեցման վրա։

Ծրագրով նախատեսվում են նաև բնաիրային աջակցություն, բուժման նպատակով տեղափոխման ճանապարհածախսի փոխհատուցում, տնային խնամքի ծառայությունների մատուցում և սոցիալական ծառայությունների համակարգում։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Գյումրիում գործող սոցիալական ծառայությունները հաճախ փոխկապակցված չեն։ Դրա հետևանքով որոշ ընտանիքներ աջակցություն են ստանում մի քանի աղբյուրից, մինչդեռ մյուսները դուրս են մնում սոցիալական ծառայությունների ուշադրությունից։ Նոր ծրագրի նպատակն է ձևավորել բնակչության իրական կարիքների վրա հիմնված, համակարգված և հասանելի սոցիալական աջակցության ցանց։

Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Մալխասյանի խոսքով՝ 2027 թվականի համայնքային բյուջեում սոցիալական ուղղությամբ հատկացումներն արդեն ավելացվել են։ Ծրագիրը բաց է նաև միջազգային դոնոր կազմակերպությունների և ներդրողների մասնակցության համար։

Հանրային քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա ծրագրի նախագիծը կլրամշակվի և կներկայացվի Գյումրիի ավագանու հաստատմանը։ Հաջորդիվ կմշակվեն սոցիալական աջակցության տրամադրման մանրամասն ընթացակարգերը, որոնք նույնպես կներկայացվեն ավագանու քննարկմանը։

Համայնքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքացիները դեռ կարող են Գյումրիի 2027-2029 թվականների սոցիալական ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնել համայնքապետարան։