Արարատ-Արմենիան արտագնա խաղում պարտվեց 0:2 հաշվով
Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում մրցել է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ և զիջել 0։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվել է երկրորդ խաղակեսի մեկնարկում։ 48-րդ րոպեին Լեանդրո Մորգալայի փոխանցումից հետո աչքի է ընկել Բարտոշ Մազուրեկը։ Ընդամենը երեք րոպե անց՝ 51-րդ րոպեին, Մազուրեկի մասնակցությամբ գրոհի ժամանակ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Մաքսենս Կառլիեն գնդակն ուղարկել է սեփական դարպասը՝ կրկնապատկելով մրցակցի առավելությունը։
Խաղի վերջնամասում՝ 84-րդ րոպեին, «Արարատ-Արմենիան» մոտ է եղել հաշվի տարբերությունը կրճատելուն, սակայն Ֆրանսայի հարվածից հետո ավստրիացիների դարպասապահ Զավիշիցկին փրկել է իր թիմին։
Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին մրցավարը, VAR համակարգի օգնությամբ դիտելով դրվագը, 11-մետրանոց հարված է նշանակել հայկական ակումբի դարպասին՝ Կամարայի նկատմամբ Կառլիեի թույլ տված խախտման համար։ 90+2-րդ րոպեին Կարիմ Կոնատեն իրացրել է 11-մետրանոցը, սակայն Ներսեսյանը վստահորեն հետ է մղել հարվածը՝ հաշիվը թողնելով անփոփոխ։
«Արարատ-Արմենիայի» հաջորդ հանդիպումը Եվրոպա լիգայի շրջանակում կկայանա դեկտեմբերի 10-ին։ Հայկական ակումբը սեփական հարկի տակ կընդունի նիդեռլանդական «ՆԵԿ Նեյմեգենին»։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։45-ին։


















































Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Նոր սահմանադրության շեշտադրումները
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ