ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչությունը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)
Յուրաքանչյուր բացահայտված հանցագործության հետևում բարդ ու բազմափուլ աշխատանք է՝ ահռելի ջանքեր, ներդրված ժամանակ ու ռեսուրսներ։ Տեղեկությունների հավաքում, ստուգում, վարկածների առաջադրում և հերքում, փաստերի համադրում, համառ ու հետևողական աշխատանք։
Քրեական ոստիկանի առօրյայի զգալի մասը հանրության համար անտեսանելի է։ Տեսանելի են միայն այդ աշխատանքի արդյունքները։ 2025 թվականի գործունեության արդյունքներով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունը ճանաչվել է լավագույն ստորաբաժանում։
Մայրաքաղաքի դինամիկ կենսակերպն իրարտահայտությունն է գտնում նաև օպերատիվ իրավիճակում։ Այստեղ քրեական ոստիկանության աշխատանքի առանձնահատկությունները պայմանավորված են ինչպես բնակչության խտությամբ ու մարդկանց տեղաշարժի ինտենսիվությամբ, այնպես էլ հանցագործությունների բնույթով ու բազմազանությամբ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը վստահեցնում է՝ փոփոխվող միջավայրում քրեական ոստիկանության խնդիրն է ոչ միայն արձագանքել տեղի ունեցածին, այլև ժամանակին նկատել ձևավորվող հանցավոր միտումները ու կանխարգելել դրանք։
«Վարչությունը շոշափելի արդյունքներ է արձանագրել մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ հանցագործությունների բացահայտման։ Այսպես՝ 2025 թվականի ընթացքում մայրաքաղաքում արձանագրված 17 սպանության դեպքերից 17-ը բացահայտվել են, սպանության փորձի 27 դեպքերից 22-ը բացահայտվել են, առողջությանը ծանր վնաս պատճառելու 71 դեպքից բացահայտվել է 55-ը, ավազակության 46 դեպքից բացահայտվել են 35-ը։
Շոշափելի արդյունք նաև արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման դեպքերով, այսպես՝ 2025 թվականի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 2 հատ ինքնաձիգ, 46 հատ մարտական ատրճանակ, 22 հատ տարբեր հրացաններ, շուրջ 7.000 հատ տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ»,- նշում է ՔՈԳՎ ԵՔՎ պետ Հայկ Հարությունյանը։
2025 թվականին Երևան քաղաքի վարչության ծառայողների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 53 կգ ընդհանուր քաշով թմրանյութ, որից միայն շուրջ 12 կգ սինթետիկ թմրանյութեր։
Ստորաբաժանման ընդհանուր հաջողությունը ձևավորվում է յուրաքանչյուր ծառայողի անհատական ներդրմամբ։ Եվ ուշագրավ է, որ 2025 թվականի գործունեության արդյունքներով լավագույն քրեական ոստիկան է ճանաչվել հենց լավագույն ստորաբաժանման ծառայողը՝ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան Բաբկեն Թորգոմյանը։
«Ինձ համար նախևառաջ մեծ պատիվ ու պատասխանատվություն է այս գնահատականին արժանանալը։ Այն վկայում է, որ ամենօրյա անձնվեր ու ծանր աշծատանքը գնահատվում է և արժևորվում է, սակայն սա վերջնակետը չէ, այլ ավելի մեծ խթան՝ նոր բարձունքների համար։
Ամենաբարդը սառնասրտություն ու մասնագիտական սթափություն պահպանելն է նույնիսկ ամենածար դեպքերի ժամանակ»,- պատմում է Բաբկեն Թորգոմյանը։
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումն առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում։
Այն, ինչ ուրիշների համար կարող է լինել սովորական մանրուք, քրեական ոստիկանի համար կարող է դառնալ իրադարձությունների տրամաբանական շղթայի բացակայող օղակը։
«Բաբկեն Թորգոմյանի մասնակցությամբ ԵՐՔՎ ՄԴՈՒՀԴՊ բաժնի կողմից բացահայտվել են մի շարք հանցագրծություններ։ Մասնավորապես 2025 թթվականի ընթացքում ունենք սպնության 8 դրվագ, որոնց բացահայտմանը նա անմիջապես ձեռնամուղ է եղել։ Ինչպես նաև սպանության փորձի 7 դրվագ, դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասված պատճառելու 12 դրվագ, խուլիգանության 9 դրվագ, սեքսոալ բնույթի բռնի գործողության 2 դրվագ, ինչպես նաև թմրանյութի, զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման դեպքեր»,- մանրամասնում է ՔՈԳՎ ԵՐՔՎ ՄԴՈՒՀԴՊԲ պետ Ռազմիկ Գասպարյանը։
Երևանի քրեական ոստիկանների համար արձանագրված արդյունքների պահպանումը և դրանց բարելավումը ենթադրում են մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում, աշխատանքային մոտեցումների կատարելագործում և օպերատիվ իրավիճակի փոփոխություններին համարժեք արձագանք։
Յուրաքանչյուր հանցագործության հետևում մարդկային պատմություն է, որի հանգամանքների բացահայտման և կատարված հանցանքի համար պատասխանատվության անխուսափելիության ապահովման գործում առանցքային դերակատարում ունեն հենց քրեական ոստիկանները։


















































Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Նոր սահմանադրության շեշտադրումները
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ