Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիր
Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու մասին Եվրամիության առաջարկը հավանության է արժանացել 24 անդամ երկրի կողմից։ Այդ հարցի շուրջ հաջորդ քննարկումը տեղի կունենա դեկտեմբերին։ Ինչպես հաղորդում է UNN պարբերականը, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի երեկոյան։
Կոշտան հաստատել է, որ ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունն աջակցել է Ուկարինայի ֆինանսավորման նախաձեռնությանը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Բուլղարիան հավանություն կտա միայն այդ ֆինանսավորման ոչ ռազմական բաղադրիչին, որը նախատեսված կլինի այն տարածաշրջանների համար, որտեղ բնակվում է բուլղարական ազգային փոքրամասնությունը։ Այս մասին ԵՄ գագաթնաժողովին ժամանելիս հայտարարել էր նաև Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը։
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ հավանություն չեն տա այդ ծրագրին, փաստորեն, գագաթնաժողովի ընթացքում չեն փոխել իրենց դիրքորոշումը:
Մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ուկրաինային կանխատեսելի ֆինանսական և ռազմական աջակցության տրամադրումը եվրոպական ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկն է։


















































Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Նոր սահմանադրության շեշտադրումները
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ