Գերմանիայում աջ արմատականների թիվը անշեղորեն աճում է
Գերմանիայի ազգային ժողովրդավարական կուսակցություն ու նեոնացիստներ, այլատյացներ, սկիններ, ռոքերները ու «Պեգիդա» հակամիգրացիոն շարժում՝ Գերմանիայում աջ արմատական բեմը ավելի մշուշոտ ու քողարկված է դառնում իրավապահների համար,գրում է Tagesspiegel–ը։
Հրապարակման հեղինակը նշում է, որ Գերմանիայում աջ արմատական բեմը նոր համախոհներ է ձեռք բերում ու ավելի ռազմաշունչ դառնում։ Պարբերականը հատուկ ծառայություններում իր աղբյուրներից տեղեկացել է , որ այս քաղաքական սպեկտրի՝ բռնության հակում ունեցող ներկայացուցիչների թիվը հասել է 12 100 մարդու, ինչը 300-ով շատ է, քան 2015-ին։ «Այս թիվը աջ արմատական ընդհանուր սեգմենտի մոտ 23 հազար ներկայացուցիչների կեսից ավելին է»,- ասվում է հոդվածում։
Օրեցօր շատանում է արմատական գաղափարների երկրպագուների թիվը, նրանք հարձակվում են միգրանտների բնակության վայրերի վրա։ «Աջ ծայրահեղականների շրջանում ամենազանգվածային բլոկն այն միջավայրն էլ ,որում ընդգրկված են աջ արմատական ենթամշակույթների ներկայացուցիչները՝ ռոքերներ, սքինհեդների խմբավորումները ՝ ընդհանուր առմամբ մոտ 8500 մարդ»։ Tagesspiegel-ի աղբյուրների տեղեկությամբ եւս մեկ խոշոր ենթախմբում կարելի է միավորել նեոնացիստներին՝ մոտ 5800 մարդու։
Իր նշանակությունն այս միջավայրում չի կորցնում նաեւ Գերմանիայի ազգային ժողովրդավարական կուսակցությունը, որն ունի մոտ 5 հազար անդամ, չնայած ինչպես պարբերականն է նշում՝ 2016-ին կուսակցության շարքերը լքել է մոտ 200 մարդ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)