Նրանք ընտրել են միասնությունը՝ միասին կառուցելու և միմյանց մասին հոգ տանելու համար
Կանադայի Ալբերտայի նահանգում ավարտվել է քվեարկությունը, որի արդյունքում որոշվելու է՝ արդյոք նահանգը պետք է մնա Կանադայի կազմում, թե պետք է սկսվի անկախության հանրաքվե անցկացնելու և Կանադայից անջատվելու գործընթաց։
Կանադական CBS ազգային հեռարձակող ընկերության գնահատումներով՝ նախնական արդյունքները ցույց են տալիս, որ նահանգի բնակիչները որոշել են մերժել անկախության հանրաքվեի անցկացումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ալբերտացիները «հստակ ընտրություն» են կատարել՝ մերժել անկախության հանրաքվեի անցկացումը։ «Նրանք ընտրել են միասնությունը՝ միասին կառուցելու և միմյանց մասին հոգ տանելու համար։ Եվ որ ամենակարևորն է՝ ալբերտացիներն ընտրել են Կանադան», - հայտարարել է Քանին՝ հավելելով, որ Ալբերտայի բնակիչներն ու բոլոր կանադացիները միասին առաջ կշարժվեն՝ նորացված նպատակասլացությամբ և մեծ հավակնություններով։
Ալբերտայի նահանգապետ Դանիել Սմիթն իր հերթին X հարթակում գրառման մեջ նշել է, որ շատ գոհ է նախնական արդյունքներից, որոնք ցույց են տալիս, որ «ալբերտացիները քվեարկել են ավելի ուժեղ Ալբերտայի օգտին միավորված Կանադայում»։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին