ԵՄ-ն աշխատանք է տանում անվտանգ նավագնացության շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ
Եվրամիությունը Թուրքիայի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ աշխատանք է տանում Սև ծովում անվտանգ նավագնացության շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։
«Ներկայում մենք աշխատում ենք միջազգային գործընկերների՝ Թուրքիայի, Հնդկաստանի և այլ երկրների, այդ թվում՝ պարենամթերք ներմուծող աֆրիկյան երկրների, ինչպես նաև «Գլոբալ Հարավի» հետ՝ Սև ծովում ազատ նավագնացության շուրջ համաձայնության առաջմղման նպատակով», - ասել է Կալասը, որի ելույթի տեսանյութը հրապարակել է Եվրախորհրդարանն իր YouTube-ի էջում։ Նա հավելել է, որ Սև ծովում նավագնացության հետ կապված պայմանավորվածությունը կօգներ պաշտպանել մարդկանց կյանքը և կարևոր մատակարարումները։ Կալասի խոսքով՝ նման առաջարկով հանդես է եկել Ուկրաինան, սակայն Մոսկվան մերժել է այդ նախաձեռնությունը։ «Այդ պատճառով դիվանագիտական ներգրավվածությունը պետք է կողք կողքի շարժվի Մոսկվայի վրա շարունակական ճնշման և Ուկրաինային աջակցության հետ», - նշել է նա։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին