Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՊարգւատրվԵլ են Ռազմամարզական խաղերի հաղթողները Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին Միջազգային կառույցը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում գոլֆի զարգացմանը Առաջատար տեխնոլոգիաներ, մասնագիտացված սարքավորումներ և ամերիկյան փորձագիտական աջակցություն (տեսանյութ) COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում (տեսանյութ) Ավելի հարմարավետ բակ՝ խաղի, սպորտի ու հանգստի համար  (տեսանյութ) Համայնքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է ընտրակաշառք տալու, հափշտակությանն օժանդակելու մեջ (ձայնագրություն) Ռոնալդուն որակազրկվել է 30 օրով և տուգանվել 255 եվրոյով Սոկոլովը մտադիր է Հայաստանից պղնձի արտահանումն ուղղել դեպի ԱՄՆ. Bloomberg Գավառի համայնքային գրադարանը՝ Կարտոֆիլի տոնին (տեսանյութ) Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ

ՊարգւատրվԵլ են Ռազմամարզական խաղերի հաղթողներըՆիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինՄիջազգային կառույցը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում գոլֆի զարգացմանըԱռաջատար տեխնոլոգիաներ, մասնագիտացված սարքավորումներ և ամերիկյան փորձագիտական աջակցություն (տեսանյութ)COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էԱյս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում (տեսանյութ)Ավելի հարմարավետ բակ՝ խաղի, սպորտի ու հանգստի համար  (տեսանյութ)Համայնքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է ընտրակաշառք տալու, հափշտակությանն օժանդակելու մեջ (ձայնագրություն)Ռոնալդուն որակազրկվել է 30 օրով և տուգանվել 255 եվրոյովՍոկոլովը մտադիր է Հայաստանից պղնձի արտահանումն ուղղել դեպի ԱՄՆ. BloombergԳավառի համայնքային գրադարանը՝ Կարտոֆիլի տոնին (տեսանյութ)Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէՈվ է ԱՄՆ-ում իրավասու վերջնական որոշումներ կայացնել. TasnimԱռողջ ժպիտից մինչև առողջ մոլորակ. ինչպե՞ս է ատամների խնամքն ազդում շրջակա միջավայրի վրա2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և ԼոռիումՀողի առողջություն, կայուն գյուղատնտեսություն և կենսաբազմազանությունՀայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովՖրանսիայում հանգստյան օրերից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած անձին․ կատարվում է նախաքննությունՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՆրանք ընտրել են միասնությունը՝ միասին կառուցելու և միմյանց մասին հոգ տանելու համարԵՄ-ն աշխատանք է տանում անվտանգ նավագնացության շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբԵս նրա հանդեպ բացարձակապես ոչ մի վախ չունեմFirebird AI ՓԲԸ-ն առաջին վճարումն է կատարել ՀԷՑ-ին՝ որպես սպառող. ՊետրոսյանՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն (տեսանյութ)Քրեական գործ` իշխանության դեմ հրապարակային կոչեր անելու մեղադրանքովԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատարաստության դեպք է բացահայտվել (տեսանյութ)ID.Cross էլեկտրական ամենագնացի մատչելի տարբերակըՌեստորանի մենեջերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԲնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասինՄեր երկրագունդը հիվանդ է (տեսանյութ)Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանովOղակաձև կառուցվածք՝ էկզոմոլորակի մթնոլորտումՀիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. վարչապետ2026-ին Հայաստանից 30 երկիր է արտահանվել 908,6 տոննա ծաղիկ (տեսանյութ)Հայաստանը` SIAL Paris 2026 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսումԱլբերտան քվեարկեց Կանադայի կազմում մնալու օգտինՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՄեկնարկում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրըՍուր շնչառական վիրուսային վարակները մանկական տարիքումՀայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանըՓԾ տնօրենն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՆավթային աղտոտման առավել բարձր մակարդակ գրանցվում է Կարմիր, Սև և Միջերկրական ծովերումPROFAL. տարածաշրջանում բացառիկ՝ ճարտարապետական ապակու մշակման գործարանԹրամփը չի ցանկանում Պուտինի ու Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի պատերազմըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Վաշինգտոնի BAPS հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանըՆարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ
Տեսանյութեր

ՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատարաստության դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության շուրջօրյա հետևողական աշխատանքի առանցքային ուղղություններից են նաև սպանության նախապատրաստության դեպքերի կանխումն ու բացահայտումը։ Քրեական ոստիկանների համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2025 թվականին սպանության նախապատրաստության մեկ տասնյակից ավելի դեպք է բացահայտվել, իսկ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում՝ 8 դեպք։

«Սա հստակ մարտավարություն է, որը ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից: Նախապատրաստության փուլում հանցագործություն կանխելը կամ բացահայտելը բարդ գործընթաց է, որովհետև շատ ավելի զգայուն և բարդ իրավիճակում ենք գործում, երբ որ մենք չունենք հստակ փաստ և այդ փաստերը որոնել և դրանք ապացույց դարձնել, ըստ էության, բավական բարդ է, բայց Քրեական ոստիկանության, ինչպես նաև մյուս ծառայությունների համատեղ ջանքերով մենք ունենում ենք այդպիսի դեպքերի բացահայտումներ»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Սպանության նախապատրաստության բացահայտումը բազմաշերտ և ծավալուն գործընթաց է․ այն պահանջում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների ողջ գործիքակազմի կիրառում, ինչպես նաև գործընկեր իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցություն։

«Սպանությունների նախապատրաստության բացահայտման հիմնական դժվարություններն այն են, որ դրանք լատենտային հանցագործություններ են․ հանցագործություն նախապատրաստող անձինք հիմնականում գործում են ծածկագրված, և շատ կարևոր է ինչ-որ փուլում հայտնաբերել նախապատրաստության ամբողջ մեխանիզմը»,- նշել է ՆԳՆ ՔՈԳՎ պետի տեղակալ Վահե Մուշեղյանը։

Քրեական ոստիկանների կողմից հետևողականորեն իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության մասին է վկայում վերջերս կանխված սպանության նախապատրաստության դեպքը։

Վահե Մուշեղյանի խոսքով՝ դեպքը հատկանշական է նրանով, որ կողմերից յուրաքանչյուրն իր հերթին պլանավորել էր մյուս կողմի սպանությունը, ինչի համար ձեռք էր բերել հանցագործության գործիք հանդիսացող հրազեններ: Քրեական ոստիկանների կողմից ամիսներ շարունակ տևած բարդ և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջիններս ձերբակալվել են, ապա՝ կալանավորվել:

ՆԳ նախարարությունը կարևորում է հանցավորության կանխարգելման երկարաժամկետ, ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրումը։ Այդ նպատակով մշակվում է Հանցավորության կանխարգելման ռազմավարություն, որի հիմքում հանցավորության պատճառների ուսումնասիրությունն ու դրանց վերացմանն ուղղված համակարգային լուծումներն են։

«Մենք պետք է հասկանանք սպանությունները կամ առհասարակ բռնությամբ կատարվող հանցագործությունները ինչ պատճառներ ունեն․ այս հարցերի լուծումները հասցեագրել ենք ընդհանուր հանցավորության կանխարգելման ռազմավարության մեջ»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Հանցավորության, այդ թվում՝ բռնության գործադրմամբ հանցագործությունների պատճառների շարքում դիտարկվում են սոցիալ-հոգեբանական զարգացումները, անհանդուրժողականությունն ու քրեական ենթամշակույթի ազդեցությունը։

«Շատ կարևոր են քրեական ենթամշակույթի զսպման, նվազեցման, վերացման ուղղությամբ մեր ձեռնարկվելիք միջոցառումները․ դա մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

ՆԳ նախարարությունը, առաջնորդվելով հանրային անվտանգության ապահովման հանձնառությամբ, հետևողականորեն շարունակելու է հանցավորության կանխարգելման միասնական մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ աշխատանքը։