2026-ին Հայաստանից 30 երկիր է արտահանվել 908,6 տոննա ծաղիկ (տեսանյութ)
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հայաստանը շարունակում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերը՝ ընդլայնելով հայկական արտադրանքի ներկայությունը միջազգային շուկաներում։
2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր՝ այդ թվում՝ ինչպես դեպի հարևան երկրներ (Թուրքիա, Իրան, Վրաստան), այնպես էլ Եվրոպայի (ԵՄ 14 անդամ երկիր և Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Սերբիա), Մերձավոր Արևելքի (ԱՄԷ, Օման), Կենտրոնական Ասիայի (Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան) և Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ) շուկաներ։
Կարևոր է արձանագրել, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծաղիկների արտահանման աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է։ Եթե նախորդ տարի արտահանումն իրականացվում էր միայն Ֆրանսիա, ԱՄԷ, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն, ապա ընթացիկ տարում ուղղությունների ցանկն համալրվել է 23 նոր շուկաներով:
ԵՄ երկրներից հայկական ծաղիկները մինչ այս պահն արդեն «հյուրընկալվել» են Նիդերլանդներում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում, Իտալիայում, Լեհաստանում, Կիպրոսում, Չեխիայում, Ռումինիայում և Ֆրանսիայում:
Հավելենք, որ հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտել Հայաստանի համար ԵՄ առևտրային ինքնավար միջոցները (ATMs):
Տեսանյութում՝ հայկական ծաղկարտադրության ոլորտի և արտահանման մասին՝ թվերով»։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին