Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում «Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու հարցն էր։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հստակեցվում է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներում ժամանակավորապես գործուղման մեջ գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը։
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշել է, որ օրինագիծն արժանացել է Կառավարության հավանությանը, կա Սահմանադրական դատարանի որոշում։
Համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախաձեռնության առաջարկը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեն։ Կարգը գործել է ոչ լիարժեք․ բացակայել են հիմնական հասկացությունները։ Առաջարկվող կարգավորմամբ հստակեցվում են կիրառվող հասկացությունները, դրանց թվում՝ «ծառայողական գործուղում» հասկացությունը, քանի որ կարգը ծառայելու է ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցների վրա։
Կարգավորումներ կան նաև դժբախտ պատահարների արձանագրման իրականացման մասով, այն համատեքստում, թե որ օրենսդրության համաձայն և որ երկրի համապատասխան մարմինն է իրականացնելու վերահսկողությունը նման դեպքերի նկատմամբ։
Հարակից զեկույցում պատգամավոր Նատալյա Սինորյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը։
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։
Հանձնաժողովի հաստատմամբ սահմանվել է նաև հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության 2026-2027 թվականների տարեկան ժամանակացույցը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին