ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի միջև հեռավար ձևաչափով ստորագրվել է հայագիտական դասընթացներ իրականացնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Այն համապատասխանաբար ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և Գենտի համալսարանի ռեկտոր Պետրա դե Սուտերը:
Հուշագրի շրջանակում Գենտի համալսարանում կիրականացվեն Հայաստանի մշակույթի և պատմության դասընթացներ, կկազմակերպվեն աշխատաժողովներ, սեմինարներ, թեմատիկ գիտական օրեր, գործող դասընթացների շրջանակում կմշակվեն ուսումնական մոդուլներ, ինչպես նաև կկազմակերպվեն հայագիտությանը վերաբերող հանրային իրազեկման միջոցառումներ:
ԿԳՄՍ նախարարությունը, նպատակ ունենալով խթանել ամբողջ աշխարհում հայագիտության տարածումն ու զարգացումը, համագործակցում է աշխարհի առաջատար համալսարանների հետ՝ ֆինանսավորելով հայագիտական առարկաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի դասավանդումն ու ուսումնասիրությունը, հետազոտական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
Ներկայում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ 11 երկրի 14 առաջատար համալսարաններում (Հռոմի Լա՛Սապիենցա, Վենետիկի Կա՛Ֆոսկար, Զալցբուրգի համալսարաններ, Մադրիդի Կոմլյուտենս, Արգենտինայում՝ Քեննեդիի և Ռոսարիոյի համալսարաններ, Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան, Թրակիայի Դեմոկրիտ համալսարան, Կահիրե համալսարան և այլն) գործող հայագիտական կենտրոններում և ամբիոններում կազմակերպվում են դասընթացներ, իրականացվում են գիտական ու հետազոտական աշխատանքներ:
Յուրաքանչյուր տարի վերոնշյալ համալսարանների թիվն ավելանում է՝ ընդլայնելով համագործակցության աշխարհագրությունը և ապահովելով հայագիտական կրթության ու գիտության շարունակական զարգացումը։ Հայագիտական կենտրոնների միջև համագործակցության ամրապնդումը և միջազգային ակադեմիական շրջանակներում հայագիտության տեսանելիության բարձրացումը պետական քաղաքականության առանցքային ուղղություն են դիտվում։ Կարևորելով հայագիտական կենտրոնների գործունեության արդյունավետությունը և միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակաբար աջակցում է դրանց զարգացմանը՝ նպաստելով նոր կրթական ու հետազոտական նախաձեռնությունների իրականացմանը, գիտական փորձի փոխանակմանը և հայագիտական ուսումնասիրությունների կայունության ապահովմանը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին