ՓԾ տնօրենն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին (տեսանյութ)
Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Ճապոնիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Յոկո Անազավան և գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Արամ Ղազարյանը երկու երկրների միջև համագործակցության շարունակական զարգացմանն ուղղված ջանքերի համար շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին։ Նա ընդգծել է աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ոլորտներում Ճապոնիայի փորձի ուսումնասիրման կարևորությունը։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պատրաստակամություն է հայտնել դիտարկելու Հայաստանի կարիքների համալիր ուսումնասիրության հիման վրա աջակցության տրամադրման հնարավորությունը` աղետների ռիսկի կառավարման ոլորտում կարողություններն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներին դիմակայունության բարձրացման և դրանց հետևանքների մեղմման ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև վաղ ազդարարման համակարգերի արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, տվյալների հավաքագրման ու վերլուծության և մասնագիտական կարողությունների զարգացման հարցերին։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին