Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտեր Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար  Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. Ավանեսյան Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ Տանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրություն ԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանը Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդուն Հրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհը COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. Փաշինյան Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետ Bitcoin-ի գինը կտրուկ նվազել է

Դարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանըՍիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդունՀրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհըCOP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. ՓաշինյանԴեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. ՀարիսՌուբեն Ռուբինյանը հանդիպել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետBitcoin-ի գինը կտրուկ նվազել է COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկաՍահմանի երկու կողմերում էլ անկլավներ/էքսկլավներ չպետք է լինեն (տեսանյութ)Չարենցի, Նար-Դոսի, Խորենացու փողոցները փողոց չեն (տեսանյութ)Վինիսիուսը դժգոհություն է հայտնել Ժոզե Մոուրինյուի որոշման կապակցությամբՊակիստանի մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով մարդիկ են զոհվելԹումո. Գյումրու շուկա և խոհարարական դպրոցՉինական DeepSeek նեյրոցանցի աշխատանքը մի քանի ժամով խափանվել էՃամբարակի համայնքային ոստիկանները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և դպրոցականների հետ15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամՄեր երկաթուղին պետք է լինի մրցունակՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԻմ ամենակարևոր անելիքը համարում եմ մինչև 2031 թվականը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումըՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել (տեսանյութ)Աշխարհը հետ է մնում բնության պահպանման նպատակներից Կայմաճոպանավոր կամուրջ՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջևՄարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՆիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներինԿառավարությունն ընդունեց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծըՀոկտեմբերի 15-ը ձեռքերը լվանալու համաշխարհային օրՌուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսվելու ենԻնձ համար գլխավորն այն է, որ թիմը խաղա այնպես, ինչպես մենք ենք ուզումNetflix-ի կրճատումները կապված են կազմակերպչական փոփոխությունների հետՀրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստը (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում (տեսանյութ)Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը ՀայաստանԻջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանՉինաստանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջան է ժամանել աշխատանքային այցովՀռոմի պապի առողջական վիճակը բարելավվում էՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՄԻՊ ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցՌեալը կամային հաղթանակ կորզեց ՌոմայիցՄ-4, Երևան-Սևան ավտոճանապարհին վերանորոգվում են մետաղական արգելապատնեշներըԹզի մթերումից՝ արքայախնձորի աջակցության ակնկալիքՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնStarlink ընկերության կողմից կապի սահմանափակումը կրիտիկական սխալ է
Հայաստան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան բնակելի շենք

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանի հետ այցելել է Գյումրու «Մուշ-2» թաղամաս։

Այցի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը, դրա շրջանակում արդեն իրականացված աշխատանքներն ու առաջիկա նախաձեռնությունները։

Շիրակի մարզպետի՝ թաղամաս կատարած այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի հիմնական ուղղություններին, բնակարանային, կրթական, մշակութային և հանրային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության հնարավորություններին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ «Մուշ-2» թաղամասում արդեն կառուցվել է չորս բազմաբնակարան բնակելի շենք, որոնց միջոցով մշտական բնակարաններով են ապահովվել նախկինում ժամանակավոր կացարաններում բնակվող 86 ընտանիք։ Ծրագրի շրջանակում կառուցվել է նաև 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, իսկ բնակելի շենքերում հիմնվել է չորս արվեստանոց՝ նպաստելով ստեղծագործական կյանքի և համայնքային միջավայրի աշխուժացմանը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է հիմնադրամի իրականացրած աշխատանքները՝ ընդգծելով դրանց սոցիալական նշանակությունն ու երկարաժամկետ ազդեցությունը։

«Կարևորում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ երկրաշարժից 38 տարի անց դեռևս տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ կարևոր քայլեր են իրականացվում։ Միաժամանակ ստեղծվում և զարգացվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ մանկապարտեզներ, մշակութային ու հանրային տարածքներ, որոնք նպաստում են թաղամասի զարգացմանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Կարևոր է, որ շարունակական աշխատանքների արդյունքում ձևավորվի բարեկարգ ու հարմարավետ միջավայր, որտեղ յուրաքանչյուր ընտանիք կունենա արժանապատիվ ապրելու և լիարժեք համայնքային կյանքով ապրելու հնարավորություն»,- նշել է մարզպետը։

Թաղամասի համալիր զարգացմանն ուղղված հաջորդ փուլում հիմնադրամը նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան բնակելի շենք՝ ընդհանուր 68 բնակարանով։ Բնակարանները նախատեսված են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար։

Բնակարանաշինությանը զուգահեռ նախատեսվում է կառուցել 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ, ստեղծել մշակութային կենտրոն և բարեկարգել հանրային այգին՝ ապահովելով կանաչապատ, հարմարավետ ու բարեկարգ միջավայր թաղամասի բնակիչների համար։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև «Թումո տուփի» տեղադրումը, որը «Մուշ-2» թաղամասի և հարակից բնակավայրերի պատանիներին հնարավորություն կտա մասնակցելու տեխնոլոգիական և ստեղծարար կրթական ծրագրերի՝ զարգացնելով թվային ու ստեղծագործական հմտությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը, ինչպես նաև «Մուշ-2» թաղամասի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։