Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

«Ռուսական ճանապարհի» և ՎՎԷՌ-1000-ի մասին...

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, ով զբաղվել է ֆունդամենտալ միջուկային ֆիզիկայով, իսկ վերջին տասը տարիներին՝ կիրառական միջուկային ֆիզիկայով, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել: Էջի հղումը՝ տեքստի վերջում:
 
Օրեր առաջ «Ռոսատոմը» պաշտոնապես Հայաստանին առաջարկեց ՎՎԷՌ-1000 էներգաբլոկ, իսկ վարչապետը հայտարարեց, որ փոքր մոդուլյառ ռեակտորը, ամենայն հավանականությամբ, չի բավականացնի։ Սրան զուգահեռ ակտիվացել է «ռուսական ատոմակայանի ճանապարհի» ջատագովների ճամբարը: Քիչ առաջ դիտեցի Սիվիլնեթի հարցազրույցը ոմն պարոն Արա Մարջանյանի հետ՝ նոր ատոմակայանի ընտրության մասին, որտեղ վերջինս մի շարք պնդումներ էր անում ռուսական ՎՎԷՌ-ի նպատակահարմարության մասին:
 
Հարցազրույցում կան որոշ ճիշտ դիտարկումներ։ Բայց ամենակարևոր կետերում փաստերը աղավաղված են և ներկայացված են ընտրողաբար։ Որպես ՄՏԻ-ում միջուկային ինժեներիայի դասախոս, ես ուզում եմ մանրամասն անդրադառնալ արված պնդումներին քանի որ դրանք ռուսական ՎՎԷՌ-ի ջատագովների սիրած խոսույթներն են: Եվ այդպիսով արժանի են մանրամասն ուսումնասիրության և ապակառուցման:
 
ՊՆԴՈՒՄ 1. Ընտրությունը պետք է լինի զուտ տեխնիկական և տնտեսական, ոչ թե աշխարհաքաղաքական
Գայթակղիչ է հնչում։ Ենթադրենք՝ դա հնարավոր է։ Այդ դեպքում ինչո՞ւ Մեծամորը պարզապես չփոխարինենք բնական գազով։ Հրազդանում արդեն ունենք ավելի քան 1500 ՄՎտ տեղակայված ջերմային հզորություն։ Ռուսաստանից, Իրանից կամ թեկուզ Ադրբեջանից նոր գազամուղներ անցկացնենք ու արտադրենք լրացուցիչ 400, 1000, 1500 ՄՎտ։ Չի՞ կարելի։ Ինչո՞ւ։ Որովհետև դա մեզ է՛լ ավելի կախյալ կդարձնի այդ երկրներից, չէ՞։ Իսկ միջուկային էներգետիկան թույլ է տալիս պահպանել գոնե որոշակի ԷՆԵՐԳԵՏԻԿ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. վառելիքը կարելի է տարիների պաշարով կուտակել, գազը՝ ոչ։
Այսինքն՝ հենց որ խոսում ենք էներգետիկայի մասին, ուզենք թե չուզենք, մտնում ենք աշխարհաքաղաքականության դաշտ։ Այլ բան ակնկալելը միամտություն է։
 
ՊՆԴՈՒՄ 2. Ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորը (ՓՄՌ) ռիսկային է
Եթե խոսում ենք ռիսկերից, սկսենք ամենամեծից՝ մատակարար երկրի կայունությունից։ Ատոմակայանը 80 տարվա ամուսնություն է. մոտ 10 տարի՝ կառուցում, 60 տարի՝ շահագործում, ևս 10 տարի՝ շահագործումից հանում։ Այս 80 տարվա ընթացքում մատակարարող երկրից ակնկալվում է սպասարկում և կադրերի պատրաստում: ԱՄՆ քաղաքական համակարգը 250 տարի գործում է առանց ընդհատման։ Ռուսաստանում վերջին հարյուր տարում պետական համակարգը երկու անգամ փլուզվել է՝ 1917-ին և 1991-ին։ Ո՞վ կերաշխավորի հաջորդ 80 տարին։
 
Կա նաև իրավական պաշտպանվածության հարցը։ Եթե ամերիկյան ընկերությունը խախտի պայմանագիրը կամ վատ աշխատի, վեճը գնում է միջազգային արբիտրաժ՝ Լոնդոն, Փարիզ կամ Ստոկհոլմ, և դատավճիռը հնարավոր է կատարել տալ, որովհետև ընկերության ակտիվները հասանելի են, իսկ դատարանները՝ անկախ։ Սա միայն խոսքեր չեն. երբ 2017-ին Westinghouse-ը չկարողացավ կատարել Ջորջիայի ատոմակայանի շինարարության իր պայմանագրային պարտավորությունները, նրա մայր ընկերությունը՝ Toshiba-ն, երաշխիքով $3,68 մլրդ վճարեց կայանի սեփականատերերին։ Իսկ «Ռոսատոմի» դեպքո՞ւմ ինչ է լինելու։ Թղթի վրա արբիտրաժ կա, բայց կայանը, որպես կանոն, կառուցվում է ռուսական պետական վարկով. այսինքն՝ դատի ես տալու նույն պետությանը, որին պարտք ես։ Ֆինները Հանհիկիվիի չկայացած ատոմակայանի համար «Ռոսատոմի» հետ դատվում են 2022-ից՝ միլիարդների փոխադարձ պահանջներով։ Իսկ մենք հեռու գնալու կարիք չունենք. Հայաստանը վճարեց ռուսական զենքի համար, զենքը ժամանակին չստացավ, և դա 2023-ին հրապարակավ հաստատեց վարչապետը։ Հարցը դատարանում չլուծվեց։ Հիմա պատկերացրեք նույնը՝ մի քանի միլիարդ դոլարանոց ատոմակայանի դեպքում։
Ավելի շոշափելի ռիսկ էլ կա՝ պատժամիջոցները։ Թուրքիայում «Ռոսատոմի» կառուցած «Աքքույու» ատոմակայանի համար նախատեսված ավելի քան 2 մլրդ դոլարը սառեցվեց ամերիկյան բանկում, և շինարարությունն ուշանում է։ Ուզո՞ւմ ենք նույն հերթում կանգնել։
 
ՊՆԴՈՒՄ 3. ԱՄՆ-ը 20 տարի ռեակտոր չի կառուցել
Սա իրականության խեղաթյուրում է։ 2023-ին և 2024-ին Ջորջիա նահանգում գործարկվեց Westinghouse AP1000 երկու էներգաբլոկ։ Այո՛, ուշացումով և նախատեսվածից շատ ավելի թանկ, և դա պետք է ազնվորեն ասել։ Բայց փորձը կա, ու այն աշխատում է. Չինաստանում կառուցվող մոտ 37 էներգաբլոկից ինը նույն ամերիկյան AP1000-ի լիցենզավորված տարբերակն է (CAP1000), Լեհաստանն նոր ռեակտորների շինարարության համար ընտրել է երեք AP1000, Բուլղարիան՝ երկու։
 
Իսկ ՓՄՌ-նե՞րը։ Կանադայի Դարլինգտոն հարթակում 2025-ից կառուցվում է GE Vernova Hitachi-ի BWRX-300-ը՝ չորս բլոկից առաջինը։ Ընդամենը օրեր առաջ նույն ռեակտորը շինարարության թույլտվություն ստացավ նաև ԱՄՆ-ում։ Ռումինիան վերջնական ներդրումային որոշում է կայացրել NuScale-ի վեց մոդուլի մասին։
 
ՓՄՌ-ի քննադատները մի բանում ճիշտ են. Արևմուտքում դեռ չկա գործող ՓՄՌ, իսկ ամերիկյան շինարարական փորձն ու մատակարարման շղթաները երկար դադարից հետո նոր են վերականգնվում։ Բայց ՓՄՌ-ն զրոյից հորինված տեխնոլոգիա չէ։ Առաջատար նախագծերը տասնամյակներով փորձված ջրային ռեակտորների (light water reactor, LWR) փոքրացված տարբերակներն են՝ պասիվ անվտանգության համակարգերով։ «Մոդուլային» նշանակում է, որ հիմնական հանգույցները հավաքվում են գործարանում, ոչ թե շինհրապարակում. դա ավելի արագ է, ավելի վերահսկելի և ավելի կանխատեսելի։
ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՑԱՆՑԻ ՉԱՓԸ
 
Հայաստանը միջինում սպառում է մոտ 900–1000 ՄՎտ։ Հիմա պատկերացրեք այս ցանցում ՄԵԿ հատ 1000 ՄՎտ-անոց բլոկ։ Փաստորեն ամբողջ երկիրը կախված կլինի մեկ մեքենայից։ Իսկ այդ մեքենան 12–18 ամիսը մեկ շաբաթներով կանգնում է վառելիքի վերալիցքավորման համար: Էլ չեմ ասում չնախատեսված անջատումները։ Էլ չեմ ասում պատերազմի դեպքում ռազմական հարվածներից խափանման վտանգը: Այդ օրերին ո՞վ է լույս տալու։ ՋԷԿ-ե՞րը։ Ուրեմն պետք է պահենք ևս 1000 ՄՎտ գազային հզորություն, որը տարվա մեծ մասը (կոնկրետ` 95%) պարապ է կանգնելու, բայց պիտի սպասարկվի ու վերանորոգվի։ Դա շատ թանկ է և անարդյունավետ։
Օրինակը աչքի առաջ է. այս տարի Մեծամորը ամիսներով կանգնեցված էր, և բացը փակեցին գազով աշխատող ՋԷԿ-երը։ Խոսքը 400 ՄՎտ-ի մասին էր։ Իսկ եթե 1000 լինե՞ր։
 
ՄԱԳԱՏԷ-ի ուղեցույցներում ընդունված կողմնորոշիչն այն է, որ էներգացանցի ամենախոշոր բլոկը չպետք է գերազանցի համակարգի մոտ 10%-ը։ Մենք Մեծամորով արդեն իսկ շատ ենք այդ սահմանից հեռու (30%)։
«Բայց Արեգ», կասեք դուք, «չէ՞ որ ԱԲ գործարաններ են կառուցվում, սպառումն աճելու է»։
 
Եկեք միասին հաշվենք։
Խնդիր. քանի՞ Firebird պետք է կառուցենք, որ 1000 ՄՎտ-անոց բլոկը ցանցում ունենա մոտ այն կշիռը, ինչ այսօր ունի Մեծամորը (30%)։
 
Լուծում.
• որպեսզի 1000 ՄՎտ-ը լինի մեկ երրորդ, ընդհանուր սպառումը պետք է լինի մոտ 3000 ՄՎտ
• այսօր սպառում ենք մոտ 1000 ՄՎտ
• Firebird-ի նպատակը 300 ՄՎտ է (այսօր գործում է մոտ 15 ՄՎտ)
• n = (3000 – 1000) / 300 ≈ 7
 
ՅՈԹ Firebird՝ ամբողջ ծրագրային հզորությամբ։ Իսկ եթե վերահաշվենք ՄԱԳԱՏԷ-ի 10%-ի կանոնով ապա կստանանք ԵՐԵՍՈՒՆ (30)։ 7-30 դա ԱԲ գործարանների այն քանակն է, որը կարդարացնի մեկ 1000 ՄՎթ հզորությամբ էներգաբլոկ: Մենք դրանից շատ հեռու ենք, և կասկածում եմ որ երբևէ հասնենք (մի շարք տնտեսական պատճառներով):
 
Հիմա ենթադրենք՝ վարչապետը ճիշտ է, և Հայաստանին իսկապես պետք է լինելու ևս 1000 ՄՎտ։ Դա փաստարկ է ավելի շատ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ, ոչ թե ՄԵԿ հսկա բլոկի օգտին։ Կանադան Դարլինգտոնում հենց այդպես էլ անում է. չորս հատ 300 ՄՎտ-անոց բլոկ, ընդամենը 1200 ՄՎտ։ Մեկը կանգնեց՝ կորցնում ես 300, ոչ թե 1000։ Եվ կառուցում ես հերթով՝ իրական, ոչ թե ենթադրական պահանջարկին համընթաց։
 
Քննադատները ճիշտ են. ատոմակայանի ընտրությունը պետք է տնտեսապես հիմնավորված լինի։ Հենց դրա համար էլ 1000 ՄՎտ-անոց մեկ բլոկը Հայաստանի չափի ցանցի համար սխալ պատասխան է՝ անկախ նրանից, թե ով է արտադրողը։
հ.գ. նկարում` Դարլինգտոնում կառուցվող BWRX-300 փոքր մոդուլյառ ռեակտորը: