Ռոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան
Ռոսատոմը Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան՝ միջազգային կոնսորցիումի ձևաչափով։ Այս մասին Երևանի Զվարթնոց օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին Հայաստանի կառավարությունը պետք է վերջնական որոշում կայացնի նոր ատոմակայանի տեխնիկական լուծման և շինարարական գործընկերոջ ընտրության վերաբերյալ։
Լիխաչովը հայտնել է, որ ռուսական կողմն արդեն Հայաստանին ներկայացրել է VVER-1000 էներգաբլոկի կառուցման պաշտոնական առաջարկը՝ առնվազն 1000 ՄՎտ հզորությամբ։
«Ռոսատոմը պատրաստ է նախագիծն իրականացնել միջազգային ինտեգրված կոնսորցիումի ձևաչափով՝ շինարարությանը ներգրավելով նաև այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի արտադրողներին, եթե Երևանը ցանկանա»,- ասել է նա։
Լիխաչևի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սպառման տարեկան շուրջ 4% աճի պայմաններում մասնագետների կանխատեսմամբ՝ մինչև 2036 թվականը Հայաստանին կարող է անհրաժեշտ լինել նման հզորության բազային արտադրություն՝ առաջացող պահանջարկը ծածկելու համար։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա