Մհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էկյուդիեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր աշխատանքում: Փոխվարչապետն ընդգծել է Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունը Հայաստանի համար և հույս հայտնել, որ դեսպանը կնպաստի այդ գործընկերության առավել խորացմանը:
Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները, և այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների ընդունման կարևորությունը: Մտքեր են փոխանակվել հայկական տնտեսության մեջ ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներկայության ընդլայնման հնարավորությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա