Միջազգային հեղինակավոր գործիչներն ու կազմակերպություններն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու հայտնի հայ մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանին: Նրա թեկնածությունն արդեն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության մի շարք հեղինակավոր ներկայացուցիչների կողմից։
Թամամյանին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային առողջապահության, ուռուցքաբանության և գիտության ոլորտների ճանաչված առաջնորդներ, ինչպես նաև միջազգային մասնագիտական կազմակերպություններ։ Նրանց թվում է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը՝ համաշխարհային առողջապահության և քաղցկեղի դեմ պայքարի հայտնի ջատագով, Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) նախկին նախագահը։
Շնորհավորելով Գևորգ Թամամյանին՝ արքայադուստր Դինա Միրեդը նրա առաջադրումն անվանել է կարևոր ճանաչում՝ ընդգծելով նրա առաջնորդությունը, փորձն ու նվիրվածությունը համաշխարհային առողջապահությանը։
Հայ բժշկի թեկնածությանն իր լիակատար աջակցությունն է հայտնել նաև աշխարհահռչակ հարավաֆրիկյան-ամերիկացի վիրաբույժ, գիտնական, գյուտարար, գործարար և բարերար դոկտոր Պատրիկ Սուն-Շոնգ՝ Los Angeles Times-ի սեփականատերն ու գործադիր նախագահը։
Իր հրապարակային ուղերձում Սուն-Շոնգը հատկապես ընդգծել է Թամամյանի նվիրվածությունը առողջապահական ծառայություններով անբավարար ապահովված համայնքներին և քաղցկեղի՝ որպես գլոբալ առողջապահական մարտահրավերի վերաբերյալ նրա խորքային ընկալումը՝ հայտարարելով. «Դուք ունեք իմ 100 տոկոսանոց աջակցություն»։
Աջակցության ուղերձներ են ստացվել նաև միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցներից, այդ թվում՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերությունից (SIOP), Աֆրիկյան քաղցկեղի կազմակերպությունից (AORTIC) և այլն:
Վերջին օրերին աջակցության ուղերձներով հանդես են եկել նաև տարբեր երկրներ ներկայացնող հարյուրավոր բժիշկներ, գիտնականներ, առողջապահական առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրությունը նախատեսված է 2027 թվականին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո