Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը Քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցեր Հարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք) ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներին Պորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվով Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ) 2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

Ծաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՌուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համարՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներինՊորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվովԱրաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ)2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին ԷռնեկյանինԶինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է 1 անձՌադիոազդանշաններ Beta Pictoris b գազային հսկայիցՀայկ Կոնջորյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահՊետություն-Եկեղեցի․ կարծիքներ (տեսանյութ)Գերմանացիները երկու խաղից հետո վաստակել են մեկ միավորԵրևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդովԵրևանի քաղաքապետարանը մասնակցել է ISPCAN 2026 միջազգային համաժողովինՀնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքովԱրենիում կրկին գինու տոն էԾիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովՖրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասինԹեհրանը ատոմային էներգետիկայի հարցերում չի պատրաստվում քննարկել միջուկային ծրագիրըԳործակարգավարական խորհրդակցություն ԿԳՄՍՆ ոլորտային աշխատանքների վերաբերյալՄեզ ժամանակ է պետք աշխատելու, միմյանց ճանաչելու և մրցունակ թիմ կառուցելու համարՆրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն չէ, ինչ ես եմ ուզում. Դոնալդ ԹրամփՀռոմի պապի հատուկ բանագնացը Մոսկվայում կքննարկի ուկրաինական հակամարտությունըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՀայաստանի և Չեռնոգորիայի վերջնական հայտացուցակներըԵրևանում կայացավ Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստըԽոսրովի անտառ արգելոցի տեսաթակարդները լուսան են ֆիքսել (տեսանյութ)Բերդ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Նավուր գյուղում գտնվող հողատարածքների նկատմամբՖրանսիայի Սենատում պատմության մեջ առաջին անգամ Լը Պենի «Ազգային միավորումը» խմբակցություն կձևավորի Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 830 417Ուկրաինական ուժերը ազատագրել են 51 քառ. կմ տարածք և 250 գերի վերցրելԿալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել ՈւկրաինայինՀանրային լսում՝ ՀԷՑ բաժնետոմսերի գերակա շահի նախագծի շուրջՂազախստանն կոչ է արել Ուկրաինային դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Սև ծովում Հունգարիայի վարչապետին կասկածում են հեռախոս գողանալու մեջՈւկրաինական անօդաչուները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթաբազաների վրաՀանրային հեռուստաընկերությունը հայտարարությամբ ընդունել է իր սխալը և ներողություն խնդրել Մենք պիտի էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք, որպեսզի ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմատԹեհրանի միջազգային օդանավակայանը շարունակում է սպասարկել ավելի քան 30 ուղղությունՎթարային ջրանջատում Գորիս քաղաքումՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՇվեյցարիան երեկ չեզոք էր, այսօր չեզոք է և ապագայում էլ կմնա չեզոքՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանում
Աշխարհ

ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի մասին զեկույցն ընգրկվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որն ընթանալու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Ստրասբուրգում։ Վեհաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ Հայաստանին առնչվող քննարկումը ծրագրված է աշխատանքների հենց առաջին օրը։

Մինչև քննարկումը ԵԽԽՎ կայքում արդեն հրապարակվել էր զեկույցը։ 20 էջանոց զեկույցը պատրաստել է շվեյցարացի քաղաքական գործիչ Դամիեն Կոտիեն, որը ներկայացնում է Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը։

Ի՞նչ են արձանագրել եվրոպացի դիտորդները հունիսի 7–ի խորհրդարանական ընտրություններում։

Շվեյցարացի քաղաքական գործիչ Դամիեն Կոտիեի պատրաստած 20 էջանոց զեկույցից տարբեր դրվագներ են մեջբերում հայաստանյան իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները։ Այսինքն՝ յուրաքանչյուրը փաստաթղթում գտել է իր դիրքերից բխող ձևակերպումներ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության զեկույցի համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրողներին տվել են քաղաքական այլընտրանքների իրական ընտրության հնարավորություն՝ լավ կազմակերպված գործընթացում, սակայն արտաքին ճնշումը, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, հասել է աննախադեպ մակարդակի։ Զեկույցի ամենասուր քննադատությունը վերաբերում է ԿԸՀ որոշմանը՝ անվավեր ճանաչել երեք ընտրատեղամասերի արդյունքները։ Ըստ որոշ հաշվարկների՝ եթե այս տեղամասերի ձայները հաշվառվեին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող էր հաղթահարել 4%-անոց շեմը՝ զրկելով իշխող կուսակցությանը 3/5 մեծամասնությունից։ Զեկույցում ԿԸՀ-ի միանշանակ հիմնավորումը անբավարար է համարվել․

Ինքը՝ զեկույցի հեղինակը քննարկման ժամանակ հայտարարել է․

«Քվեարկության օրը ընտրողներն ունեին իրական ընտրություն, և նրանք դա արտահայտեցին հստակորեն։ Ընտրությունները, ընդհանուր առմամբ, լավ էին կազմակերպված, տեխնիկապես ամուր, խաղաղ, ներառական։

Բայց եկեք հստակ լինենք։ Հայկական ժողովրդավարությունը ենթարկվել է արտաքին ուժեղ ճնշման։ Աշխարհաքաղաքական համատեքստը արտակարգ լարված էր՝ նշանավորված ռուսական ուղղակի, աննախադեպ միջամտությամբ՝ առևտրային սահմանափակումներ, էներգետիկ մատակարարման սպառնալիքներ, դիվանագիտական ճնշումներ, ազդեցության քարոզարշավներ և ուղղակի անվտանգային սպառնալիքներ ամենաբարձր մակարդակով»։

Ընտրություններից անմիջապես հետո՝ հաջորդ օրը եվրոպացի դիտորդները Երևանում արձանագրել էին, որ սադրիչ հռետորաբանությունը, բևեռացված լրատվամիջոցները, արտաքին ճնշման ու միջամտության մշտական դրսևորումները մարտահրավեր նետեցին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Էդիտա Էստրելլան այն ժամանակ հայտարարեց․

«Մենք անգամ լսեցինք, թե պարոն Պուտինը ինչպես խոսեց հնարավոր ուկրաինական սցենարի մասին այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի ընթանալ եվրոպամետ ուղով։ Այս համատեքստում ես ուզում եմ ընդգծել այն գերազանց աշխատանքը, որ ընտրությունների վարչարարությունն իրականացնող մարմինները իրականացրել են»։

Հայաստանում ընտրությունների ընթացքը դիտարկեց ԵԽԽՎ-ից 22 անդամ 15 երկրից։ Դամիեն Կոտիեի խոսքում հետևյալ շեշտադրումներն էին․ քարոզարշավը եղել է շատ ծանր և խիստ բևեռացված, քարոզարշավների ֆինանսավորումը դեռևս անբավարար է վերահսկվում, իսկ մեդիա դաշտը, թեև բազմակարծիք է, խիստ բևեռացված է։ Դեմիեն Կոտիեն խոսել է նաև դիտորդներին մտահոգող այն հիմնական դրվագի մասին, որն անընդհատ հիշեցնում է նաև Հայաստանի ընդդիմադիր հատվածը․

«Ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական ներկայացվածության համար վճռորոշ նշանակություն ունեցող մի քանի ընտրական տեղամասերի արդյունքների չեղարկումը մեզ մտահոգում է։ Որոշումն էական էր՝ պարզելու համար, թե արդյոք այդ կուսակցությունը հասնում էր ընտրական 4% շեմին։ Համապատասխան շրջաններում նոր քվեարկության անցկացումը լիովին ընդունելի տարբերակ կլիներ, սակայն այն մերժվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ առանց իրական բացատրության։ Նման մասշտաբի որոշումը պետք է հիմնված լինի հիմնավոր, թափանցիկ և ստուգելի պատճառների վրա, ինչը, ավա՜ղ, այս դեպքում այդպես չէր»։

Ամեն դեպքում, զեկլույցի հեղինակը նշել է՝ Հայաստանը ցույց տվեց, որ կարող է կազմակերպել տեխնիկապես հաջողված, խաղաղ և ներառական ընտրություններ։ Հայաստանյան ընտրությունների ձեռքբերումների մասին խոսեց նաև ընտրությունները դիտարկած պատգամավոր Ռիկարդո Կավալլոն։ Միևնույն ժամանակ նա դեռ Հայաստանի համար մարտահրավեր է համարում օրենքի գերակայության ամրապնդումը, հաստատությունների նկատմամբ վստահությունը, լրատվամիջոցների ազատությունն ու բազմակարծությունը, ինստիտուցիոնալ անկախությունը և ժողովրդավարական տարածքի պաշտպանությունը։ Սրանք, ըստ պատգամավորի՝ շարունակական աշխատանք և լրացուցիչ մոնիտորինգ են պահանջում։

Հայաստանի վերջին ընտրություններն, ըստ Կավալլոյի՝ ցույց են տալիս նաև հայ հասարակության մեկ այլ ընտրությունը։ Արդյունքները վկայում են հայ ժողովրդի կողմից եվրոպամետ ուղու ընտրության և զգալի արտաքին ճնշումների պայմաններում նրա ժողովրդավարական կայունության մասին։ Այդ ընտրությունը պետք է հարգել, նշել է եվրոպացի պատգամավորը։

Եվրոպական դիտորդներից Յան Շոլտենը, գոհ մնալով ընտրությունների ընթացքից, Հայաստանն անվանելով եվրոպական մշակութային ժառանգության մարգարիտ, ամեն դեպքում խոսել է նաև խնդիրներից․

«Կրոնի ազատությունը պետք է հարգվի, իսկ եպիսկոպոսների ձերբակալումը չի համապատասխանում ժողովրդավարական հիմնարար ազատություններին»։

Հայաստանի ընդդիմադիրները փաստաթղթից դրվագներ են առանձնացրել և խոսում են ընտրակաշառքի, ճնշումների, ձերբակալությունների ու անհավասար պայմանների մասին։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ սոցցանցում առանձնացրել է պարբերություններից մեկը՝ համարելով այն զեկույցի ամենակարևոր եզրակացությունը։ Մեջբերում Ռուբինյանի գրառումից․

«Չնայած արձանագրված թերություններին և աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին՝ հասարակությունը ցուցադրել է իր ժողովրդավարական դիմակայունությունը։ Այսպիսով, նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»։ Մեջբերման ավարտը։

Ռուբինյանը՝ հակիրճ գրառումով խոստացել է․ կիրագործեն։

armradio.am