Շվեյցարիան երեկ չեզոք էր, այսօր չեզոք է և ապագայում էլ կմնա չեզոք
Շվեյցարիայի բնակիչների ավելի քան 70%-ը հանրաքվեի ժամանակ դեմ է արտահայտվել նախաձեռնությանը, որը նախատեսում էր Սահմանադրությունում ամրագրել մշտական և համապարփակ չեզոքության սկզբունքը, ինչպես նաև երկրի համար կսահմանափակեր տնտեսական պատժամիջոցներ կիրառելու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
Կառավարության կայքում հրապարակված վերջնական տվյալների համաձայն՝ նախաձեռնությանը դեմ է քվեարկել ընտրողների 70,15%-ը, կողմ՝ 29,85%-ը։ Հանրաքվեին մասնակցության ցուցանիշը կազմել է 47,06%։
«Այս արդյունքը չեզոքության դեմ քվեարկություն չէ։ Շվեյցարիան երեկ չեզոք էր, այսօր չեզոք է և ապագայում էլ կմնա չեզոք»,- հանրաքվեի արդյունքներից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը։
Կասիսի խոսքով՝ նախաձեռնության մերժումը Շվեյցարիային թույլ է տալիս շարունակել տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ որոշումները կայացնել յուրաքանչյուր դեպքի առանձին գնահատման հիման վրա։ Միաժամանակ երկիրը կարող է համագործակցել այլ պետությունների և գործընկերների հետ, եթե այդ համագործակցությունն ամրապնդում է Շվեյցարիայի անվտանգությունը։
Նախարարն ընդգծել է, որ Շվեյցարիայի անվտանգությունը կախված է նաև հարևան երկրների և ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությունից։
Շվեյցարիայի չեզոքությունը միջազգային մակարդակով ճանաչվել է 1815 թվականից ի վեր։ Սակայն երկրի կառավարության կողմից չեզոքության քաղաքականության կիրառման հստակ կանոնները Սահմանադրությամբ սահմանված չեն։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա