Ֆրանսիայի Սենատում պատմության մեջ առաջին անգամ Լը Պենի «Ազգային միավորումը» խմբակցություն կձևավորի
Ֆրանսիայի Սենատի՝ սեպտեմբերի 27-ին կայացած ընտրություններում «Ազգային միավորում» կուսակցությունն ու նրա դաշնակիցները ստացել են 14 մանդատ՝ ռեկորդային արդյունք կուսակցության համար։
«Ազգային միավորումը» ստացել է 9 տեղ, ևս 2 մանդատ՝ Էրիկ Սիոտիի «Հանրապետության համար աջերի միությունը»։ Արդյունքում նրանք հաղթահարել են Սենատում խմբակցություն կազմելու համար անհրաժեշտ 10 պատգամավորի շեմը։
Ընտրություններով թարմացվել է Սենատի 348 տեղերից 178-ը։ Ֆրանսիայում սենատորներն ընտրվում են անուղղակի քվեարկությամբ՝ հիմնականում տեղական ընտրված ներկայացուցիչներից կազմված ընտրական կոլեգիայի միջոցով։
Միևնույն ժամանակ, Սենատում հիմնական քաղաքական ուժերը շարունակում են մնալ աջերը, կենտրոնամետները և սոցիալիստական ձախերը։ «Անհնազանդ Ֆրանսիան» նույնպես առաջին անգամ տեղ է ստացել Սենատում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա