ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթվա ընթացքում։ Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, ամերիկյան Axios լրատվական պորտալին տված հեռախոսազրույցում։
«Ես Իրանի հետ նոր բանակցություններ եմ ակնկալում (առաջիկա շաբաթվա ընթացքում)։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն գործարքը չէ, որը ես եմ ուզում։ Հնարավոր է՝ մենք նման մի բանի համաձայնեինք մեկ տարի առաջ։ Նրանք գերագնահատել են իրենց ուժերը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Հարցին, թե արդյոք նա դիտարկում է Իրանին հարվածներ հասցնելու վերսկսման հնարավորությունը, ամերիկացի առաջնորդը պատասխանել է, որ «միշտ մտածում է այդ մասին»։
Երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման մասին Թրամփի խոսքերը հաստատել են նաև Axios-ի երկու տարածաշրջանային աղբյուրներ, որոնք ցանկացել են անանուն մնալ։ Նրանք ակնկալում են, որ կատարցի միջնորդները, որոնք նախկինում մասնակցել են Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների հանդիպումներին, արդեն սեպտեմբերի 28-ին հանդիպումներ կունենան Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ։
Միևնույն ժամանակ, Axios-ը նշում է հնարավոր համաձայնագրի վերաբերյալ երկու երկրների տարբեր պատկերացումների մասին։ Թեհրանը ցանկանում է բանակցությունները կենտրոնացնել Հորմուզի նեղուցի ամբողջական բացման և ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացման վրա, Վաշինգտոնը պնդում է ավելի լայն համաձայնագրի շուրջ, որը ներառում է զիջումներ Իրանի միջուկային ծրագրի հարցում։
Մի քանի օր առաջ Արաղչին հայտնել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին առաջարկել է վերականգնել նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով՝ որոշակի պայմանների պահպանման դեպքում, և վերսկսել բանակցությունները հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ։ Պայմանների թվում լրատվամիջոցները նշել էին բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտերի դադարեցումը, իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը, Թեհրանի ակտիվների ապասառեցումը և իրանական նավթի արտահանման սահմանափակումների չեղարկումը։
Սեպտեմբերի 26-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ մերժել է Իրանի առաջարկը։ «Ես մերժում եմ նրանց առաջարկը։ Նրանք ցանկանում են կնքել մի գործարք, որով նեղուցը անմիջապես կբացվի, քանի որ կործանարար վնասներ են կրում։ Նրանք ուզում են գործարք կնքել, և կարծում եմ՝ դա նորմալ է։ Ես նույնպես սիրում եմ գործարքներ կնքել, բայց նման գործարքն անընդունելի կլիներ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Իրանի առաջարկը մերժելու Թրամփի որոշման մասին հայտնել էր The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով անանուն զրուցակիցներին։ Ըստ պարբերականի տվյալների՝ ամերիկացի առաջնորդն իր օգնականներին հայտնել է նաև նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո այդ երկրի ռմբակոծությունները վերսկսելու մտադրության մասին։
WSJ-ի զրուցակիցների խոսքով՝ Թրամփը նոր ռազմական գործողությունը «չափազանց հավանական» է համարում, քանի որ թերահավատորեն է վերաբերվում միջուկային ծրագրից ամբողջությամբ հրաժարվելու իր պահանջը կատարելու Թեհրանի պատրաստակամությանը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա