ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv
ԵՄ կառավարությունները նախատեսում են վերանայել և խստացնել միգրացիայի և ապաստանի վերաբերյալ դաշնագիրը, որն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունիսին՝ հաղորդում է Euractiv-ը:
Պորտալի տվյալներով՝ 18 երկրի, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների և Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարները սեպտեմբերի 26-ին կհանդիպեն Մյունխենում՝ քննարկելու միգրացիոն քաղաքականության հնարավոր խստացումը։ Euractiv-ի ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ օրակարգի հիմնական կետը կլինի Եվրահանձնաժողովին ուղղված կոչը՝ ներկայացնելու միջոցառումների փաթեթ, մինչև 2027 թվականի կեսերը միգրացիոն օրենսդրության մի քանի դրույթ «պարզեցնելու» համար։ Պորտալի տվյալներով՝ մասնավորապես, նախատեսվում է պարզեցնել ապաստանի դիմումների քննարկման ընթացակարգերը, որոնք թույլ կտան արագացնել մերժումների և արտաքսումների գործընթացը։
Հանդիպմանը կքննարկվեն նաև հատուկ դեպքերում, մասնավորապես, լուրջ հանցագործություններ կատարածների համար պաշտպանության կարգավիճակի չեղարկման դյուրացումը, որին կհաջորդի իրավախախտների արտաքսումը:
Նախարարները նաև կքննարկեն ապաստանի ընթացակարգերում բանավոր թարգմանության համար արհեստական բանականության (AI) օգտագործման իրավական հիմքի ստեղծումը։ Կվերանայվի ԵՄ-ի Eurodac միգրացիոն տվյալների բազայի ընդլայնման հարցը, որը ներառելու է ստուգումների ընթացքում հավաքված տեղեկատվությունը: Սա թույլ կտա ԵՄ իշխանություններին ստանալ ավելի լիարժեք տեղեկատվություն համայնքի տարածք մուտք գործող միգրանտների վերաբերյալ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը