Իրականացվում է ծառայողական քննություն՝ հրդեհի պատճառահետևանքային կապն ու հանգամանքները պարզելու նպատակով. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ի դրությամբ ամբողջությամբ մարվել է։ Այդ մասին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Հրդեհի հետևանքով հոսանքազրկված գրեթե բոլոր ուղղություններում ժամը 22:30-ի դրությամբ էլեկտրամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ մի քանի բազմաբնակարան շենքերի, որտեղ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում: 2-3 ժամերի ընթացքում այդ հասցեները ևս այլընտրանքային սնուցում կունենան։
ՀԷՑ Անվտանգության և վերահսկողության տնօրենության կողմից արդեն մեկնարկել և այս պահին իրականացվում է ծառայողական քննություն՝ հրդեհի պատճառահետևանքային կապն ու հանգամանքները պարզելու նպատակով։
Մեր կողմից հանցագործության մասին հաղորդում է տրվել նաև իրավապահ մարմիններին՝ հետաքննելու միջադեպի բոլոր հանգամանքներն ու հնարավոր վարկածները։
ՀԷՑ-ը նաև անկախ փորձաքննություն կպատվիրի մասնագիտացված (լիցենզավորված) կազմակերպության՝ էներգատեխնիկական և հրդեհային փորձաքննություն ևս անցկացնելու նպատակով։
Շնորհակալություն եմ հայտնում հրդեհաշիջման և փրկարարական գործողությանը մասնակից՝ ՆԳՆ Փրկարար ծառայության բոլոր հրշեջ-փրկարարներին և ԱՆ Շտապ օգնության բրիգադներին. հիրավի հերոսական աշխատանք է տարվել այսօր»,- գրել է Պետրոսյանը՝ կից հրապարակելով տեսանյութ դեպքի վայրից։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա