Թեհրանի միջազգային օդանավակայանը շարունակում է սպասարկել ավելի քան 30 ուղղություն
Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ռամին Քաշեֆ-Ազարը հայտարարել է, որ օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, հաղորդում է Al Jazeera-ն։ Նա իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ օդանավակայանը շարունակում է սպասարկել ավելի քան 30 միջազգային ուղղություն։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 23-ին՝ պատժամիջոցների ուժի մեջ մտնելու օրը, օդանավակայանում հաջողությամբ իրականացվել է 60 չվերթ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ է սահմանել 27 ավիաընկերությունների նկատմամբ՝ ներառելով նաև իրանական մնացած ավիափոխադրողներին, որոնք նախկինում պատժամիջոցների տակ չէին գտնվում։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ օդանավակայաններն ու ընկերությունները, որոնք Իրանի կողմից շահագործվող ինքնաթիռներին ապահովում են վառելիքով, վայրէջքի ծառայություններով կամ տոմսերի վաճառքով, կարող են ենթարկվել երկրորդական պատժամիջոցների, որոնք կարող են նրանց կտրել ԱՄՆ ֆինանսական համակարգից։
Օմանը և ԱՄԷ-ն այդ ժամանակվանից ի վեր կասեցրել են իրանական չվերթները։ Բացի այդ, Իրաքի չորս օդանավակայաններ նույնպես դադարեցրել են թռիչքները։
Իրանական ավիաընկերությունները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստան և Ռուսաստան։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա