Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը ժամանել է Վաշինգտոն
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը սեպտեմբերի 28-ին ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները։
Այս ամիս Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը ԱՄՆ-ից ռազմական օգնություն էր խնդրել Իրանի աջակցությունը վայելող հութիների դեմ պայքարում։ Reuters-ին աղբյուրները հայտնել էին, որ Վաշինգտոնը հրաժարվել էր հարվածներ հասցնել հութիներին, թեև համաձայնել էր տրամադրել հետախուզական տեղեկատվություն և աջակցություն թիրախների որոշման հարցում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա