Թրամփը չի անհանգստանում, որ տեխնոլոգիան կարող է դուրս գալ վերահսկողությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արհեստական բանականության ոլորտում Չինաստանից առաջ է մոտ մեկից մեկուկես տարով՝ ընդգծելով, որ այս ոլորտում «երրորդ տեղում գտնվող» երկիր չկա։
«Ես մի փոքր խոսել եմ այդ մասին Սի Ծինփինի հետ, բայց ոչ շատ։ Կարծում եմ՝ եթե, ինչպես ասում են, բացես տեխնոլոգիաները, որոշակիորեն զիջում ես առաջատարի դիրքը»,- ասել է Թրամփը։
Արհեստական բանականության հնարավոր ռիսկերի մասին հարցին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը չի անհանգստանում, որ տեխնոլոգիան կարող է դուրս գալ վերահսկողությունից։
«Սա հսկայական արդյունաբերություն է։ Իրականում սա արդյունաբերական հեղափոխություն է, գուցե՝ դրանից էլ մեծ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ոլորտում առաջատար է և կառուցում է «տրիլիոնավոր դոլարների» ենթակառուցվածքներ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա