Ղազախստանն կոչ է արել Ուկրաինային դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Սև ծովում
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին իր ուկրաինացի պաշտոնակից Անդրեյ Սիբիհային կոչ է արել թույլ չտալ Սև ծովում անօդաչու թռչող սարքերով գրոհները ղազախական նավերի վրա։ Ինչպես հաղորդում է Այս մասին Տլեուբերդին հայտնել է ulysmedia.kz պարբերականին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Սիբիհայի հետ կայացած հանդիպումից հետո։
«Ամենից առաջ ուկրաինական կողմի հետ մենք խոսեցինք այսուհետև Սև ծովում մեր նավերի վրա ԱԹՍ-ների գրոները թույլ չտալու անհրաժեշտության մասին», - ընդգծել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, նշելով, որ Նյու Յորքում երկկողմ բանակցություններ է վարել մի շարք պետությունների արտգործնախարարների հետ, որոնց թվում եղել են նաև Սերգեյ Լավրովը և Սիբիհան։ «Մենք նրանց հետ քննարկել ենք մեր հարաբերությունները տեղի ունեցող հակամարտության համատեքստում», - ասել է Տլեուբերդին։
Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարարը հայտարարել է որ Աստանան դատապարտում է ԱԹՍ-ների կրկնվող հարձակումները ղազախական նավթի արտահանման ենթակառուցվածքների վրա, քանի որ դրանք սպառնալիքի տակ են դնում քաղաքացիական նավագնացությունը, խախտում են միջազգային առևտուրը և սպառնում էներգակիրների համաշխարհային մատակարարումների կայունությանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա