Հարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)
Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, մեկնարկել է Վարդապետի հիշատակին ու ստեղծագործական ժառանգությանը նվիրված «Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը։
Փառատոնի մեկնարկից առաջ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մասնակիցներ, մտավորականներ, արվեստագետներ և հյուրեր։
Մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Վարդապետի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:
Այնուհետև տրվել է փառատոն-գիտաժողովի բացման մեկնարկը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է «Կոմիտաս» ամենամյա միջազգային փառատոնի կարևորությունը՝ Կոմիտասի ժառանգությունը հանրահռչակելու և նրա անձն ու գործը միջազգային ասպարեզում ներկայացնելու համատեքստում։
«Մեր հիմնական առաքելությունն է պահպանել և սերունդներին փոխանցել Կոմիտասի ողջ ժառանգությունը: ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, մշտապես աջակցելու է նմանօրինակ ձեռնարկների իրականացմանը՝ քաղաքականության առանցքում ունենալով Կոմիտասի ժառանգության տարածմանն ու հանրահռչակմանը միտված ծրագրերը»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և հավելել, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ընդգրկված է Հայաստան այցելող բարձրաստիճան պատվիրակությունների օրակարգում:
Փառատոնի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Էդէն» ժամանակավոր ցուցադրությունը՝ Հայաստանի և արտերկրի արվեստագետների մասնակցությամբ։ Ցուցադրությանը Հայաստանից ներկայցված են Գագո Չթչյանը, Մեքսիկայից՝ Հերմինե Դեմիրոն և Ֆրանսիայից՝ Արման Թադևոսյանը։
Փառատոնային ծրագրում համադրված են Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերը՝ երաժշտական ստեղծագործությունը, գիտական և գրական ժառանգությունը, կերպարվեստը, թատերական ընթերցումները, ինչպես նաև նրա կյանքի ու գործունեությանն առնչվող նյութերի պահպանումն ու հանրայնացումը։
Առանձնահատուկ կարևորվում է կոմիտասյան նյութերի նվիրատվությունը թանգարանի ֆոնդին. Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը թանգարանի հավաքածուին նվիրաբերել է Կոմիտասին առնչվող նյութեր։
Փառատոնի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի «Կոմիտաս Վարդապետ․ դաշնամուրային երկեր» գիրքը, իսկ գրքի շնորհանդեսին կհաջորդի դաշնամուրային երաժշտության համերգ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մասնակցությամբ։
Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...