Մեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 2-5-ը կանցկացնի «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսի ներքո։ Այս տարի փառատոնն ունի շուրջ 500 մասնակից՝ Հայաստանից և արտերկրից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից և այլ երկրներից։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը նպատակ ունի բացահայտելու զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը, նպաստելու նրանց կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը՝ ստեղծելով կրթամշակութային կյանքում նրանց ակտիվ ներգրավման հավասար պայմաններ։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, որի շրջանակում կանցկացվի «Առաջին քայլեր» խորագրով համերգը։ Երաժշտական կատարումներով հանդես կգան Երևանի և ՀՀ բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սաները, ինչպես նաև փառատոնի արտերկրի մասնակիցները։
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում /«Black Box»/ կներկայացվեն թատերական բեմադրություններ՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և պատանիների մասնակցությամբ:
Հոկտեմբերի 4-ին ներառական ոլորտի մասնագետների համար առցանց ձևաչափով կանցկացվի վարպետության դաս-սեմինար՝ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային որակավորում ունեցող բժիշկ-մասնագետների մասնակցությամբ։
Հայաստանում ներառականության զարգացմանն ու խթանմանը, ինչպես նաև ոլորտում շարունակական կրթության ապահովմանն ուղղված վարպետության դասին կմասնակցեն տարբեր կազմակերպությունների շուրջ 200 մասնագետներ, ծնողներ և խնամակալներ։
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա փառատոնի եզրափակիչ գալա համերգը։ Փառատոնի մասնակիցները մեկ բեմում՝ կողք կողքի, հանդես կգան հայաստանյան երաժշտական ոլորտի անվանի երաժիշտ-կատարողների և երաժշտական խմբերի հետ։
Այս տարի փառատոնին մասնակցում են հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանը, հայտնի երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, ինչպես նաև Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, «Նեմրա», «Լավ Էլի», «Գաթա» բենդերը և այլ անվանի երաժիշտներ ու երաժշտական խմբեր։
Գալա համերգի շրջանակում Ազատության հրապարակի տարածքում կկազմակերպվի նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։
2019 թվականին հիմնադրված «Կողք կողքի» փառատոնը տարիների ընթացքում ընդլայնել է իր ձևաչափն ու աշխարհագրությունը։ Հանրապետական կարգավիճակից փառատոնը երկրորդ տարում դարձել է միջազգային՝ հյուրընկալելով մասնակիցների Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից, Բահրեյնից և այլ երկրներից։
Փառատոնը տարեցտարի ընդլայնում է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցություն՝ նպաստելով ներառական մշակութային միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո