Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումը, այդ թվում՝ ԶԼՄ-ներով և ինտերնետով։
Սահմանափակումները վերաբերում են էներգակիրների արտահանման ծավալներին, գներին, վաճառողներին ու գնորդներին, մատակարարման երթուղիներին, փոխադրողներին, պայմանագրերի հաշվարկներին և նավթավերամշակման գործարանների արտադրության ու վերամշակման ծավալներին։
Բացառություն է արվում այն տեղեկատվության համար, որը ընկերություններն ինքնուրույն հրապարակում են իրենց գործունեության վերաբերյալ։
ՌԴ իշխանությունները հրամանագրի ընդունումը կապել են ԱՄՆ-ի և դրան միացած երկրների «ոչ բարեկամական» գործողությունների հետ։ Reuters-ը նշում է, որ սահմանափակման նպատակներից մեկը կարող է լինել արևմտյան երկրների համար Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պահպանման վերահսկողությունը բարդացնելը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո