Երկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև
ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Ֆրանսիայի Հանրապետության արդարադատության նախարար (Կնիքների պահապան՝ Garde des Sceaux) Ժերալդ Դարմանենի միջև երկկողմ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի իրագործմանը։Մասնավորապես՝ քննարկվել են ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցության կոնկրետ ուղղությունները և հնարավոր հետագա քայլերը:
Այս համատեքստում Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացվող բարեփոխումները և ոլորտում Կառավարության առաջնահերթությունները:
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնելու հարաբերությունները համատեղ հռչակագրով նախանշված, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայության երաշխավորման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների խորացման և այլ ուղղություններով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա