Հանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ մասնակցել է հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ գործարար նախաճաշի, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանն ու Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
Քննարկման առանցքում եղել են հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի զարգացման հարցերը։
Խոսվել է ոլորտի առկա խնդիրների և դրանց լուծումների, օրենսդրական կարգավորումների, զբոսաշրջային հոսքերի ավելացման, ենթակառուցվածքների զարգացման և համապատասխան կադրերի պատրաստման մասին։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածաշրջանային կապակցվածության ընդլայնմանը և հյուրանոցային ծառայությունների մրցունակության բարձրացման հնարավորություններին։
Հանդիպումը հնարավորություն է տվել ոլորտի ներկայացուցիչներին անմիջականորեն բարձրաձայնել իրենց խնդիրներն ու առաջարկները և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա