Ալեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմից
Կատալոնական Բարսելոնայի պաշտպան Ալեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմից: Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 22-ամյա ձախ եզրայինին անփոխարինելի խաղացող չի համարում, իսկ ակումբի մարզական տնօրեն Դեկուն վաղուց ուղիներ է փնտրում նրան աշխատավարձային ցանկից հանելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի պաշտպանը դաշտ է դուրս եկել ընդամենը մեկ անգամ՝ փոխարինման մտնելով Լա լիգայի 6-րդ տուրի Ռասինգի դեմ խաղի վերջնամասում (7-2):
Այս իրավիճակին ուշիուշով հետևում է ֆրանսիական ՊՍԺ-ն։ Ինչպես հաղորդում է El Nacional-ը, փարիզեցիներն արդեն սկսել են աշխատել տրանսֆերի իրագործման ուղղությամբ՝ պարզելու դրա հնարավոր պայմանները։ Լրագրող Էքրեմ Քոնուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը պատրաստ է խաղացողի համար առաջարկել 40 միլիոն եվրո։
«Լուիս Էնրիկեն հիանալի գիտի, թե Բալդեի պես պաշտպանն ինչ կարող է տալ թիմին՝ շնորհիվ իր արագության, ազատ տարածություններում խաղալու և մեծ տարածություն անցնելու ունակության։ Էնրիկեն փնտրում է այնպիսի պաշտպանի, որն ի վիճակի է ապահովել գրոհի լայնությունը, և կարծում է, որ միջավայրի փոփոխությունը կարող է օգտակար լինել Բալդեի համար»,- նշված է El Nacional-ի հոդվածում։
Տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել նաև պաշտպանի՝ վարձավճարով հեռանալու տարբերակը՝ հետագայում տրանսֆերի գնման բարձր արժեքի պարտադիր պայմանով։ Աղբյուրը հավելում է, որ Բալդեի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են նաև անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և Միլանի «Ինտերը»:
Transfermarkt պորտալի մասնագետներն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։
armsport.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա