ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիր
Այսօր տեղի ունեցավ «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Ֆեյսբուքի էջից: Ծրագրի շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Եվրոպական միությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, պաշտոնապես մեկնարկ տվեցին ծրագրին, որը կիրականացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։
Հանդիպումը հնարավորություն էր վերանայելու ծրագրի ռազմավարական ուղղությունն ու նախատեսվող գործողությունները, հաստատելու առաջին տարվա աշխատանքային պլանն ու բյուջեն, ինչպես նաև տրամադրելու անհրաժեշտ ուղղորդում՝ ապահովելու արդյունավետ իրականացումը, շահագրգիռ կողմերի համակարգված համագործակցությունը և համապատասխանությունը ազգային առաջնահերթություններին ու ԵՄ աջակցությամբ Սևանա լճի ավազանում կենսաբազմազանության և էկոհամակարգերի վերականգնման նպատակներին։
Եվրոպական միությունը հպարտ է աջակցել այս նախաձեռնությանը և ակնկալում է առաջիկա երեք տարիներին համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ծրագրի հաջող իրականացումն ապահովելու համար։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա