Բրազիլիայի հավաքականը 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբ
Ընկերական հանդիպումների շրջանակում Բրազիլիայի ազգային հավաքականը արտագնա խաղում 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբ։
Հիշեցնենք, որ այս խաղից առաջ բրազիլացիները ևս մեկ ընկերական հանդիպում էին անցկացրել, որն ավարտվել էր 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը շատ արագ՝ արդեն 3-րդ րոպեին բացեց բրազիլացի Վանդերսոնը։ Ավստրալացիները կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել. 30-րդ րոպեին աչքի ընկավ Չիրկատին, իսկ 34-րդ րոպեին՝ Մետկալֆը։ Սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+1) Ռաֆինյան դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ վերականգնելով հավասարությունը։
Երկրորդ խաղակեսում Բրազիլիայի հավաքականը վերստանձնեց նախաձեռնությունը. 70-րդ րոպեին Բրունո Գիմարաեշը առաջ մղեց հյուրերին, իսկ 80-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը անվրեպ իրացրեց նշանակված ևս մեկ 11-մետրանոց՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը (2-4)։
Չնայած հաղթանակին, խաղի գլխավոր և ցավալի իրադարձություններից մեկը Ռաֆինյայի վնասվածքն էր։ Ինչպես հայտնում է իսպանացի հայտնի ինսայդեր Ժերար Ռոմերոն, բրազիլացի հարձակվողը ազդրի մկանի վնասվածք է ստացել։ Սա չափազանց լուրջ հարված և մեծ կորուստ է կատալոնական «Բարսելոնայի» համար, քանի որ ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան թիմի լավագույն ռմբարկուն է և հարձակման գծի անվիճելի առաջատարը։
Բրազիլիայի ազգային հավաքականն իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 3-ին՝ մրցելով Հնդկաստանի ընտրանու հետ։
armsport.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա