Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Կազմակերպության խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը՝ նշելով, որ ակումբը մասնագիտական հարթակ է, որը միավորում է մասնագիտական տարբեր ոլորտներում ընդգրկված Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հոկտեմբերի 5–6-ը Երևանում առաջին անգամ անցկացվելիք Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին, որն անցկացվում է ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների հետ համագործակցությամբ։ Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի կողմից կազմակերպվող միջոցառման նպատակն է խթանել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև տնտեսական համագործակցությունը, կրթական և մշակութային կապերի զարգացումը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի գործունեությունը՝ որպես կարևոր մասնագիտական հարթակ, որը հնարավորություն է տալիս գիտելիքի փոխանակման և մասնագիտական կապերի ձևավորման համար։ Նա ընդգծել է՝ ՀԿ-ի գործունեությունը համահունչ է աշխարհի լավագույն բուհերում կրթություն ստացած բարձր որակավորում ունեցող մասնագետների ներուժը պետության շահերին ծառայեցնելու Կառավարության քաղաքականությանը։
«Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առանվազն երեք տարի ՀՀ-ում սահմանված գերակա ոլորտներում աշխատելուց հետո»,- նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բրիտանական կողմի հետ մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվող հաջողված ծրագրերին՝ հիշատակելով «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը՝ կազմակերպված Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում բրիտանական կողմի հետ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին բուհերի ներգրավմանը, առանձին միջոցառումների ձևաչափերին և կազմակերպական տարբեր հարցերին։


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների