Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանը Օդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարար Կոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը Մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործի Բարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասը Բացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերից Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթով WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Ժնևում սովորելու հնարավորություն Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ Ռեանիմանիան Նամականիշի մարում և գալա-համերգ․ Հայկական ռադիոն նշում է 100-ամյակը Լիլիթ Մուրադյան Լիլիթ Մուրադյան3 Նոյեմբերի, 2026, 21:51 1 րոպե կարդալու

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՆամականիշի մարում և գալա-համերգ․ Հայկական ռադիոն նշում է 100-ամյակը Լիլիթ Մուրադյան Լիլիթ Մուրադյան3 Նոյեմբերի, 2026, 21:51 1 րոպե կարդալուԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցել
Քաղաքականություն

Նախընտրական պատրաստություններ Սյունիքում

Տեղական ընտրություններից առաջ մարզերում քաղաքական ուժերը սկսել են վերանայել-թարմացնել հաշվարկները, իսկ Սյունիքում՝ նաև նախկին քաղաքական հակադրությունների տրամաբանությունը։ Գորիսում իշխանությունն ընտրության է գնում գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ երբեմնի ընդդիմախոսին դիտարկելով որպես ՔՊ-ի թեկնածու։

Մեղրիում իշխանության թեկնածուի շուրջ ստեղծված իրավիճակը խառնել է համայնքի «նախընտրական քարտեզը», իսկ Կապանում նոյեմբերի 29-ի ընտրություններին արդեն ուրվագծվում է այլ քաղաքական մրցակցություն։ Վարչապետ  Փաշինյանը Գորիսի օրինակը ներկայացրել է որպես «համերաշխության դաշինքների» տրամաբանության առաջին դրսևորում։ Ո՞ւմ խաղաթղթերն են խառնվել Սյունիքում, և ի՞նչ հաշվարկով է իշխանությունը մտնում ՏԻՄ ընտրությունների նոր փուլ:

Հոկտեմբերի 25-ին Գորիսում և Մեղրիում ավագանու համամասնական ընտրություններ են։ Առաջադրումները սկսվել են, վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է, բայց Սյունիքում նախընտրական հիմնական խաղադրույքներն արդեն ուրվագծվում են։

Գորիսում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրության է գնում դաշինքով, որը գլխավորելու է գործող համայնքապետ, անկուսակցական Առուշ Առուշանյանը։ Այս որոշումն ուշագրավ է նրա քաղաքական անցյալի պատճառով։ 44-օրյա պատերազմից հետո Առուշանյանը Փաշինյանի իշխանության կոշտ քննադատներից էր, իսկ 2021-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր իշխանությանը հակադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Առուշանյանը հաստատել է, որ իր «Բիզնես» կուսակցությունը ՔՊ-ի հետ դաշինքով է գնալու ընտրության։
Վարչապետ Փաշինյանը Գորիսի հարցում իրենց մոտեցումը բացատրում է ոչ թե նախկին քաղաքական հակադրությունների, այլ համերաշխության նոր տրամաբանությամբ։

«2021 թվականի ընտրություններում Գորիսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես,  որ ընտրությունների արդյունքում Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար։ Թվում է, որ քաղաքական առումով անհամատեղելիություն կա։ Ինչպե՞ս կարող է և՛ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, և՛, ըստ էության, 180 աստիճան հակառակ ուղղությամբ։ Այս ընտրությունում էլ Գորիսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Եվ մենք այդ ազդակները նաև Գորիսից ենք ստանում, որ ինչո՞ւ եք անընդհատ բախման տրամաբանությամբ պրոցեսներ գեներացնում Գորիսում»։

Գորիսի օրինակը կարող է միակը չլինել։ Իշխանությունը պատրաստվում է նման դաշինքներ ձևավորել նաև այլ համայնքներում։

«Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ շատ մեղադրում են, թե մենք սևերի ու սպիտակների ենք բաժանում և այլն, մի շարք համայնքներում գնալու ենք այդպիսի որոշման։ Համերաշխության դաշինքներ ենք ձևավորելու այնտեղ, որտեղ այդ հնարավորությունները կան։ Մենք լսել ենք գորիսեցիների ձայնը»։

Առուշ Առուշանյանի շուրջ դատաիրավական նախկին գործընթացները վարչապետը քաղաքական որոշումից առանձին է դիտարկում։ Նաև բարձր է գնահատում կառավարության և Գորիսի համայնքապետարանի  գործակցությունը։

«Գորիսն այսօր կառավարություն-համայնք համագործակցության հաջողության պատմություններից մեկն է Հայաստանի Հանրապետությունում»։

Գորիս համայնքը նորից խոշորացվում է, և քաղաքին վերամիանալու են Տաթև ու Տեղ համայնքները։ Բացի Գորիսից՝ հոկտեմբերի 25-ին Մեղրի համայնքում ևս ավագանու   ընտրություններ են։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող, գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը երկու օր առաջ կալանավորվեց։ Նա մեղադրվում է առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու համար։ Չնայած ընտրական օրենսգիրքը չի արգելում կալանավորված անձանց առաջադրվել, սակայն կառավարող ուժը նման թեկնածուներին չի հանդուրժի, անգամ իրենց թիմակիցներին։   

«Եթե կոռուպցիայի դեմ պայքարը սկզբունքային չլիներ, ՏԻՄ ընտրությունների նախօրյակին համայնքի ղեկավար չի ձերբակալվի ու կալանավորվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից»։

Միաժամանակ Մեղրիում արդեն նոր անուններ են շրջանառվում։ Ըստ տեղեկությունների՝ ՔՊ ցուցակը կարող է գլխավորել գործարար Սերգո Գալստյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց այդ տեղեկությունը՝ առաջարկելով դիմել կուսակցության պատասխանատուներին։ Գալստյանի հնարավոր առաջադրումը, ըստ տեղական քաղաքական գնահատականների, փոխում է նաև մյուս ուժերի հաշվարկները։ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության թեկնածու Վարդան Հայրապետյանը չցանկացավ ձայնագրվել, սակայն «Ռադիոլուրին» ասաց, որ ՔՊ-ի ցուցակով Գալստյանի առաջադրմամբ իրենց համար պայքարի մեջ մտնելու իմաստը կկորի։ «Մեծ ռեսուրսներ ունի ինքը»,-ասաց Հայրապետյանը՝ խոստանալով թեմային անդրադառնալ առաջադրումների ժամկետից հետո։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Զաքարյանը ևս մեր հարցադրումներին չարձագանքեց։ Սակայն, ըստ Մեղրիում շրջանառվող տեղեկությունների, նա  հայտարարել է, որ մտափոխվել է և չի առաջադրվելու։

Նոյեմբերի 29-ին էլ ավագանու ընտրություններ են Կապանում։ Այստեղ ուրվագծվում է  դասական մրցակցություն՝ գործող համայնքապետ, «Շանթ դաշինքի» ներկայացուցիչ Գևորգ Փարսյանի և ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագրի» Կապանի խորհրդի նախագահ Նարեկ Բաբայանի միջև։

Կապանի դեպքում ևս հետաքրքիր է ընտրողների նախկին վարքագիծը․ կապանցիները տարբեր ընտրություններում քվեարկել են թե՛ ՔՊ-ի, թե՛ Գևորգ Փարսյանի օգտին։ Չի բացառվում, որ մարզկենտրոնի համար պայքարին միանան նաև ընդդիմադիր ուժերը։