Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Հարություն Հարությունյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը։
Հարություն Հարությունյանը տեղեկացրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Սոնա Ղազարյանի թեկնածությունը:
Պատգամավորի կենսագրությունն ու օրենսդրական գործունեությունը ներկայացրել է Մարիա Կարապետյանը:
Սոնա Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար: Հաջորդիվ նա ներկայացրել է եվրոպական ինտեգրման հայաստանյան օրակարգի շուրջ իր պատկերացումները։
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին։
Քվեարկության արդյունքում Սոնա Ղազարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք