Այս տարի Հայաստանի դպրոցներ են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ (ֆոտոշարք)
2026-27 ուսումնական տարին այսօրվանից մեկնարկել է․ ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը։
Համաձայն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այս պահին առկա տվյալների՝ այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով։
Հայտագրման գործընթացը շարունակվում է. այս ուսումնական տարում առաջին դասարան հաճախողների և հանրակրթական դպրոցներում սովորողների տվյալների ամփոփումը կկատարվի սեպտեմբերի 5-ից հետո։
Հանրակրթական դպրոցներում այս ուսումնական տարին հայտարարվել է ընթերցանության տարի. տարվա ընթացքում նախատեսված են աշակերտների ընթերցանության խրախուսմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Ընթերցանության տարին կմեկնարկի սեպտեմբերի 4-ին՝ Գրքի միջազգային իններորդ փառատոնի շրջանակում։
Ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրական որևէ ժանրի կամ ուղղության․ սեպտեմբերի թեման «Սասնա ծռեր» էպոսն է։
Ֆոտոռեպորտաժները՝ Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ և Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցներից


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն