Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին (տեսանյութ)
Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի: Տարվա ընթացքում նախատեսված են սովորողների ընթերցանության խրախուսմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանից:
«Սիրելի՛ սովորողներ, կրթական ոլորտի սիրելի՛ աշխատակիցներ, մենք մեկնարկում ենք նոր ուսումնական տարին, որն այս տարի անվանել ենք ընթերցանության տարի, քանի որ ընթերցանությունը մեր երեխաների որակյալ կրթության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որը պետք է խրախուսենք ամենատարբեր ձևերով, և այդ ձևերից մեկը գրադարան այցելելն է։
Մենք այսօր Գավառի մարզային գրադարանում ենք, որտեղ, բացի գրքեր կարդալուց, դուք կարող եք ծանոթանալ նաև հնատիպ գրականությանը և մեր տպագրության պատմությանը։ Կարող եք նաև շատ հետաքրքիր հուշանվերներ ձեռք բերել, որոնք ձեզ ոչ միայն կհիշեցնեն գրադարանի մասին, այլ նաև կդառնան ամենօրյա ընթերցանության համար շատ օգտակար գործիք։ Այնուհետև ընթերցանությունը կարող եք շարունակել բակում՝ մեկ բաժակ սուրճի շուրջ, և այս փորձառությունը կարող եք վայելել ինչպես Գավառի գրադարանում, այնպես էլ մեր մարզերի և Երևանի գրադարաններում։ Հուսով եմ, որ ընթերցանության տարին կլինի շատ կարդալու և կարդալու նոր միջավայրեր բացահայտելու տարի։
Շնորհավո՛ր սեպտեմբերի 1-ը»,-իր ուղերձում նշել է նախարարը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն