«Գիտելիքն է անխոցելի վահանն ու զարգացման ուղու բոլոր դռների բանալին»․ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ուղերձը
Սիրելի՛ սովորողներ, հարգարժա՛ն դասախոսներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը սրտանց շնորհավորում է ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այս մասին նշվում է կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի ուղերձում։
«Սեպտեմբերի 1-ը պարզապես տոնացուցային ամսաթիվ չէ․ այն խորհրդանիշն է իմաստության, ինքնակատարելագործման և մասնագիտական վերելքի նոր փուլի: Այն անցած ճանապարհը վերաիմաստավորելու, նոր հորիզոններ նախանշելու և դրանք գիտելիքի ուժով նվաճելու վճռականության օրն է:
Հարափոփոխ աշխարհի արդի մարտահրավերներին դիմակայելու և դրանք պատվով հաղթահարելու մշտական երթում որակյալ գիտելիքն է դրան տիրապետողի անխոցելի վահանն ու զարգացման ուղու բոլոր դռների բանալին։ Եվ այդ անփոխարինելի միջոցին հմտորեն տիրապետելու ուղին պատվով անցնելու համար հարկավոր է նվիրում, ջանք, անխոնջ աշխատանք, համառություն և սովորելով երազանքներին հասնելու անխաթար ձգտում:
Սիրելի՛ սովորողներ, վեհ գաղափարներով, պատվասիրությամբ և հայրենասիրությամբ զինված լինելն է այն ամուր հիմքը, որի վրա ձևավորվում է հանրային անվտանգությունն ապահովող բանիմաց, պատասխանատու և իր գործին նվիրված ծառայողը՝ ապագա ոստիկանն ու փրկարարը: Ձեր ներուժը համալրելու ու կոչմանը հավատարիմ լինելու մղումը թող դառնա այն շարժիչ ուժը, որն ուսումնական տարվա ընթացքում ձեզ կմոտեցնի մեր պետության համար արժանապատիվ ապագա կերտելու պատվաբեր մասնակցությանը:
Կրթահամալիրն իր դռները բացում է ձեր առջև լիարժեք պատրաստակամությամբ ու սիրով: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ մենք հետևողականորեն շարունակելու ենք կրթական միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման և առավել բարենպաստ պայմանների ստեղծման աշխատանքները: Վստա՛հ եղեք, որ Կրթահամալիրի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը պատրաստակամ են աջակցելու, խրախուսելու և կանգնելու ձեր կողքին ուսումնառության յուրաքանչյուր փուլում, որպեսզի կյանքի կոչվեն հայրենիքին ծառայելու ձեր նվիրական ձգտումները:
Շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթում ենք անսպառ էներգիա, հաստատակամություն, բարձր առաջադիմություն և նոր վերելքներ՝ ի բարօրություն և ի շահ մեր պետության:
Բարի՛ երթ և արգասաբեր ուսումնական տարի»,-նշվում է ուղերձում:


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները
COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)