Միջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսով
Էապես ավելացել է միջպետական, միջազգային բուհեր դիմող և ընդունվող սովորողների թիվը: 2022-ին այս բուհեր ընդունվել է 1919 հոգի, 2026-ին՝ 3011 հոգի, 59,9 տոկոսով ավելի: Սա նշանակում է, որ մեր դպրոցներն ավարտող երեխաների ավելի մեծ հատված է ընտրում իր կրթությունը շարունակելը միջպետական կամ միջազգային բուհերում, որոնք գործում են ՀՀ-ում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Միևնույն ժամանակ, այն քաղաքացիների թիվը, որոնք մեկնում են արտերկիր՝ կրթություն ստանալու, նրանց թիվը նույնպես աճել է: Այս մասով վիճակագրություն վարում ենք միայն արական սեռի քաղաքացիների մասով, որովհետև գործում է տարկետման համակարգ թոփ 50 բուհեր ընդունված քաղաքացիների համար: Այդ քաղաքացիների թիվն ավելի քան կրկնապատկվել է: Եթե 2022-ին 131 քաղաքացի էր, որ տարկետում էր ստացել և մեկնել արտերկիր՝ ուսումնառության, ապա 2026-ին արդեն խոսում ենք 252 նման քաղաքացիների մասին»,- ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ 10932 քաղաքացի միասնական քննության արդյունքում ընդունվել է հանրային և մասնավոր բուհեր, որոնց ընդունելությունը միասնական քննությունով է իրականացվում, և սա շրջանավարտների 49,23 տոկոսն է:
«Սրան գումարելով արտերկրում և միջպետական ու միջազգային բուհեր ընդունվածների թիվ՝ տեսնում ենք, որ մեր շրջանավարտների թվի 64,5 տոկոսն է, որ ընդունվում է բուհեր: Այսինքն՝ շուրջ 15 տոկոսն այլ եղանակով է իր ուսումնառությունը շարունակում բուհում: Սրան պետք է գումարել նաև հեռակա ընդունելությունը, նաև քոլեջից բուհ գնացող ուսանողներին, որոնց թվերը հստակեցվում են աշնան առաջին ամիսներին»,- ասաց նա:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն