Գլխուղեղի վիրահատություն արհեստական բանականության կիրառմամբ
Մեծ Բրիտանիայի բնակիչը դարձել է աշխարհում առաջին պացիենտը, որի գլխուղեղի ուռուցքը հեռացվել է՝ կիրառելով արհեստական բանականություն (ԱԲ)։ Sky News-ի հաղորդմամբ՝ վիրահատությունն իրականացրել են Լոնդոնի Համալսարանական քոլեջի NHS Foundation Trust-ի կազմում գործող Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ազգային հիվանդանոցի վիրաբույժները։
Պացիենտը 48-ամյա Ռիս Հիբբերտն է։ Հիբբերտի խոսքով՝ վիրահատությունը փրկել է իր տեսողությունը, և նա արդեն վերադարձել է աշխատանքի։ Վիրահատության ընթացքում արհեստական բանականությունն իրական ժամանակում օգնել է հայտնաբերել գլխուղեղի ամենափոքր անատոմիական կառուցվածքները։
Համակարգը գունային նշագրում է տվել կարևոր հատվածներին՝ օգնելով վիրաբույժներին խուսափել դրանց վնասումից ուռուցքի հեռացման ժամանակ։ Բժիշկների խոսքով՝ գլխուղեղի բազմաթիվ կենսական նշանակության հատվածներ, այդ թվում՝ տեսողության համար պատասխանատու նյարդերը, գտնվում են ուռուցքի անմիջական հարևանությամբ, ուստի նույնիսկ մեկ միլիմետր սխալը կարող էր հանգեցնել լուրջ և անդառնալի հետևանքների։ Արհեստական բանականության կիրառումը թույլ է տվել բարձրացնել վիրահատության ճշգրտությունն ու նվազեցնել բարդությունների վտանգը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն