Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

ՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունը

Մինչ մեծահասակները փորձում են հարմարվել տեխնոլոգիաների արագընթաց զարգացմանը, երիտասարդներն առերեսվում են դրանց վտանգներին։ ՄԱԿ-ը կոչ է արել պետություններին և տեխնոլոգիական ընկերություններին՝ լրջորեն զբաղվելու երեխաների թվային անվտանգության և առցանց վտանգների կանխարգելման հարցով։

Աշխարհում 15–24 տարեկան երիտասարդների 80 տոկոսն օրվա մեծ մասն անցկացնում է համացանցում, ինչը նրանց անպաշտպան է դարձնում ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ալգորիթմական ճնշումների նկատմամբ։

Միավորված Ազգերի կազմակերպությունն այս վիճակագրությունն անհանգստացնող է համարում և կարծում, որ հրատապ քայլերի կարիք կա։

Երիտասարդության միջազգային օրվա (օգոստոսի 12) առիթով հրապարակած ուղերձում կառույցը երիտասարդների թվային անվտանգությամբ հետևողականորեն զբաղվելու կոչ է անում։

Մեջբերում․

«Կոչ ենք անում բոլոր երկրներին, տեխնոլոգիական ընկերություններին, գովազդատուներին, լրատվամիջոցներին և հետազոտողներին առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունը և առցանց վտանգների կանխարգելումը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զարգացող տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը համեմատել է չստուգված դեղամիջոցների հետ։ Նա հորդորել է ստանձնել ԱԲ-ի ոլորտում երեխաների անվտանգությունը պաշտպանելու գլոբալ պարտավորություն և դա ամրագրել փաստաթղթով։  Խոսքը  թվային տեխնոլոգիաների վերահսկողության խստացման մասին է․

«Ոչ մի երեխա չպետք է փորձադաշտ դառնա ԱԲ-ի համար, և երեխայի տուժելուց հետո պատասխանը երբեք չպետք է հնչի այսպես․ դա ուղղակի ալգորիթմ է»։

Երեխաներն ու դեռահասները, որոնց բնավորությունն ու աշխարհայացքը նոր են ձևավորվում, ավելի հեշտ են ընկնում համացանցի ծուղակը։ Նրանց կախվածության մեջ են գցում տարբեր ալգորիթմներ, խաղերում հանդիպող «լութբոքսերը» (վճարովի անակնկալ տուփերը) և այլ հնարքներ, որոնք ստիպում են ժամերով մնալու էկրանին կառչած։ Իսկ արհեստական բանականությունն այնքան արագ է զարգանում, որ պետությունները չեն հասցնում համապատասխան կարգավորումներ սահմանել։

ՄԱԿ-ի փորձագետներն այս վտանգները պատահական չեն համարում։ Նրանք կարծում են, որ  դրանք հաճախ պայմանավորված են հատուկ բիզնես մոդելներով և նախագծային լուծումներով, որ հնարավորինս երկար գրավեն օգտատերերի ուշադրությունը և դրդեն ծախսեր կատարելու։ Երեխաներն ու երիտասարդները հատկապես խոցելի են մանիպուլյատիվ մեխանիզմների, թաքնված գովազդի և կախվածություն առաջացնող այլ գործիքների նկատմամբ։

Զեկույցի հեղինակների կարծիքով, սակայն, անչափահասները միայն տուժողներ չեն։ Նրանք նաև թվային բովանդակության ակտիվ ստեղծողներ են։ Այդ պատճառով նրանք նույնպես պետք է ընդգրկվեն արհեստական բանականության կարգավորման և տեղեկատվական անվտանգության վերաբերյալ որոշումների ընդունման մեջ։

ՄԱԿ-ի տեղեկատվական հարցերով ավագ խորհրդական Շառլոտ Սքեդդանը կարծում է, որ տեղեկատվական միջավայրի պաշտպանությանն ուղղված հետազոտություններում և օրենքների մշակման գործընթացում հարկավոր է հաշվի առնել հենց երիտասարդության կարծիքը․

«Երեխաներն ու երիտասարդները տեղեկատվական ճգնաժամից ամենաշատն են տուժում, միաժամանակ իրավիճակից լավագույն լուծումներն են գտնում։ Երիտասարդության պաշտպանությունն ու նրանց երկխոսության մեջ ներգրավումը փոխբացառող նպատակներ չեն։ Մեզ անհրաժեշտ է անել և՛ մեկը, և՛ մյուսը»։

Փորձագետները կարծում են, որ անվտանգությունը պետք է ներդրվի հենց տեխնոլոգիական համակարգերի նախագծման փուլ։ Նրանք համոզված են նաև, որ միայն տարիքային արգելքները բավարար չեն․ անհրաժեշտ են համակարգային և հստակ կանոններ․

«Երկրները պետք է ձևավորեն օրենսդրական բազա, տեխնոլոգիական ընկերությունները պետք է ներդնեն երեխաների պաշտպանության ներկառուցված մեխանիզմներ, գովազդատուները պետք է երեխայի իրավունքները վեր դասեն շահույթից, լրատվամիջոցները պետք է որակյալ բովանդակություն ստեղծեն երիտասարդ լսարանի համար, իսկ մասնագետները՝ վերացնեն տվյալների բացերը»։

ՄԱԿ-ում կարծում են, որ ժամանակը սահմանափակ է, և խոսքից ու գեղեցիկ խոստումներից պետք է անցնել անհապաղ ու կոնկրետ գործողությունների։