Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել
ԱՄՆ տեխնոլոգիական հսկա Apple-ը մշակել է հատուկ Չինաստանի շուկայի համար նախատեսված ԱԲ խոշոր լեզվական մոդել՝ Ալիբաբա խմբի աջակցությամբ։ Այս քայլը զգալի փոփոխություն է ընկերության ռազմավարության մեջ, որը նախկինում Չինաստանում արհեստական բանականության գործառույթներն ապահովելու համար հիմնվում էր բացառապես երրորդ կողմի մոդելների վրա, քանի որ ամերիկյան համակարգերը տեղական շուկայում հասանելի չեն։
Նոր մոդելը հնարավորություն կտա Apple-ին մեծացնել վերահսկողությունը ԱԲ փորձառության նկատմամբ մի երկրում, որտեղ վերջինս մրցակցային պայքարում զիջել էր տեղական այնպիսի մրցակիցների, ինչպիսին Հուավեյն է։
Այս նախաձեռնությունը կարող է դառնալ նախադեպային, քանի որ այն Apple-ին դարձնում է առաջին օտարերկրյա ընկերությունը, որը Պեկինի կողմից ստացել է հավանություն՝ չինական շուկայում սեփական արհեստական բանականության մոդելն առաջարկելու համար։
Վերջերս ավարտվել է երկարատև կարգավորող գործընթացը, որի ընթացքում Չինաստանի կիբերտարածության վարչությունը գրանցել է Apple-ի գեներատիվ արհեստական բանականության ծառայությունը։ Այս համագործակցությունը նպատակ ունի խթանելու վաճառքները Չինաստանում, որտեղ տեղական բրենդների մրցակցային առավելությունը հենց ներկառուցված արհեստական բանականության օգնականներն էին։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները
COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է
Հայկական հնամենի թաղամասի պատմական սահմանները Կիեւում