Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը

Սևանում անցկացվող «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը, որտեղ բացման ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ AgriTech-ը միավորում է ՀՀ կառավարության համար առաջնահերթություն համարվող երկու ոլորտներ՝ գյուղատնտեսությունն ու առաջադեմ տեխնոլոգիաները, որոնց արդյունավետ համադրումը ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայման է։

Իր խոսքում Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այսօր գյուղատնտեսությունն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց մեծ տվյալների մշակման, արհեստական բանականության (ԱԲ), պատկերների վերլուծության, տիեզերական տեխնոլոգիաների կիրառման։ Նրա խոսքով՝ այս առաջադեմ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կառավարել գյուղատնտեսական գործընթացները, բարձրացնել արտադրողականությունը, օպտիմալ օգտագործել բնական ռեսուրսները, նվազեցնել ծախսերը և ժամանակին արձագանքել ոլորտում առաջացող մարտահրավերներին՝ ապահովելով գյուղատնտեսության կայուն և մրցունակ զարգացումը։

Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության քաղաքականություններից է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) խրախուսումը՝ տարածաշրջանում R&D տեխնոլոգիական յուրօրինակ հանգույց դառնալու և նորարարությունը խթանելու նպատակով։ Նա ընդգծել է, որ Կառավարությունը հետևողականորեն ներդրումներ է կատարում մարդկային կապիտալի զարգացման և ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում ստեղծվող գիտելիքն ու տեխնոլոգիական լուծումները ծառայեն ինչպես տեղական տնտեսությանը, այնպես էլ արտահանվեն միջազգային շուկաներ։

Անդրադառնալով ԱԲ ոլորտի ենթակառուցվածքներին՝ նախարարը շեշտել է, որ բարձր արտադրողականության հաշվարկային ռեսուրսները կարևոր նախապայման են նաև գյուղատնտեսության ոլորտում նոր թվային լուծումներ ստեղծելու համար։ Այս համատեքստում նա կարևորել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության համագործակցությունը՝ նշելով, որ Հրազդանում  գտնվող ԱԲ գործարանը հնարավորություն կտա ապահովել զգալի հաշվարկային հզորություններ, որոնք կծառայեն նաև գյուղատնտեսական նորարարությունների զարգացմանը։

Անդրադառնալով տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին՝ նախարարը նշել է, որ դեռևս 2022 թվականին Հայաստանը ձեռք է բերել Երկրի հեռավար դիտարկման իր առաջին արբանյակը, իսկ այժմ Կառավարությունը նախաձեռնել է ևս երկու նոր, հեռավար դիտարկման արբանյակների ձեռքբերման գործընթաց։ Նրա խոսքով՝ նոր արբանյակները գյուղատնտեսության ոլորտը կապահովեն օպերատիվ և բարձր ճշգրտությամբ տվյալներով, որոնք հնարավորություն կտան ժամանակին գնահատել հողատարածքների ընթացիկ վիճակը, կատարել հիմնավորված կանխատեսումներ և առավել արդյունավետ կառավարել հնարավոր ռիսկերը։ Նախարարը շեշտել է, որ սա չի սահմանափակվում միայն արբանյակային պատկերների ստացմամբ․ այն ներառում է նաև դրանց արագ մշակման, վերլուծության և գործնական կիրառման ամբողջական համակարգի ձևավորում։ Նախարար Հայրապետյանի գնահատմամբ՝ այս մոտեցումը կնպաստի տվյալահեն որոշումների կայացմանը, կբարձրացնի գյուղատնտեսության արդյունավետությունը և կուժեղացնի Հայաստանի մրցունակությունն ու տեխնոլոգիական ինքնաբավությունը ոլորտում։

Մխիթար Հայրապետյանն այս համատեքստում կարևորել է նաև գյուղատնտեսության մեջ ավտոմատացված համակարգերի ներդրումը՝ ընդգծելով ռոբոտաշինության ոլորտի զարգացման հրամայականը, ինչը հենց գյուղատնտեսությանը կարող է ապահովել աշխատանքների ավտոմատացում, բարձրացնել բերքատվությունն ու նվազեցնել ծախսերը։ Ըստ նախարարի՝ դրանք կօգնեն առավել ճշգրիտ խնամել հողը և բերքը՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ։

Ելույթն ամփոփելով՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այժմ առաջնահերթությունը պետության և մասնավոր հատվածի ջանքերի համադրումն ու գործընթացների արագացումն է, որպեսզի նորարարական լուծումները հնարավորինս սեղմ ժամկետներում ներդրվեն գյուղատնտեսության ոլորտում։