ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորումին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience խորագրով ֆորումին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։
Ողջույնի խոսքում նախարարի առաջին տեղակալը բարձր է գնահատել Salesforce-ի անցած ճանապարհը՝ նշելով, որ ընկերությունը, հիմնադրվելով «Dot-com» ճգնաժամի շրջանում, կարողացել է ձևավորել համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերություն և ապահովել կայուն միջազգային ներկայություն։
Անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտի արդի զարգացումներին՝ Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ Salesforce-ի կողմից գեներատիվ արհեստական բանականության (Generative AI) ուղղությամբ իրականացվող վերափոխումները կարևոր դեր ունեն թվային փոխակերպման և նորարարական լուծումների զարգացման գործընթացում։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Salesforce-ի միջև համագործակցությունը կարող է նպաստել արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Գևորգ Մանթաշյանը կարևորել է նաև Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների մրցունակության բարձրացումը՝ ժամանակակից տեխնոլոգիական գործիքների կիրառման, միջազգային լավագույն փորձի ներդրման և գործընկերային կապերի ընդլայնման միջոցով։
Ամփոփելով ելույթը՝ նախարարի առաջին տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել միջազգային տեխնոլոգիական համագործակցությունը և խթանել նորարարության վրա հիմնված կայուն տնտեսական զարգացումը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը