Չինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրա
NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը մտավախություն է հայտնել, որ Չինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրա։ Ըստ ԱՄՆ տիեզերական գործակալության հաշվարկների՝ Պեկինը նպատակադրված է այդ քայլին մոտ 2029 թվականին, մինչդեռ Վաշինգտոնի «Artemis» ծրագիրը նախատեսված է 2028-ի վերջին։
Այզեքմանի խոսքով՝ այժմ մրցակցությունը վերաբերում է ոչ միայն հենց վայրէջքին, այլև Լուսնի վրա երկարաժամկետ ենթակառուցվածքներ ստեղծելուն, որոնք հետագայում պետք է դառնան դեպի Մարս տանող պլացդարմ։
Չնայած ԱՄՆ-ի տեխնոլոգիական առավելությանը՝ փորձագետները նշում են, որ ծրագրի հաջողությունը մեծապես կախված է մասնավոր գործընկերների աշխատանքից և տեխնիկական խնդիրների հաղթահարումից։ Այսպիսով՝ լուսնային մրցավազքը վերածվում է իրատեսական ժամկետների և ռեսուրսների արդյունավետ կառավարման ստուգատեսի։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն