Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Պահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը

Մեկնարկել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 11 երկրի շուրջ 60 մանկավարժներ։ Այդ մասին ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել։

Վերապատրաստման ծրագրի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, ուսուցիչներ:

Ողջունելով սփյուռքահայ ուսուցիչներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նրանց պատրաստակամության և նվիրվածության համար՝ ընդգծելով, որ ամառային հանգստի շրջանը մասնագիտական զարգացմանն ու փորձի փոխանակմանը նվիրելու որոշումը փաստում է ուսուցիչների պատասխանատվության և մասնագիտական նվիրման մասին։

«Ի դեմս ձեզ՝ մենք տեսնում ենք մարդկանց, որոնք տարբեր երկրներում, տարբեր լեզվական ու մշակութային միջավայրերում պահպանում և տարածում են հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը։ Ձեր գործունեությամբ նպաստում եք, որ աշխարհի տարբեր մասերում ապրող  մեր հայրենակիցներն ավելի ամուր կապվեն Հայաստանի հետ․ սա չափազանց կարևոր առաքելություն է, և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է շարունակաբար խթանել ու աջակցել ձեզ»,- դիմելով վերապատրաստման մասնակիցներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝  նախարարությունը սփյուռքահայ ուսուցիչների հետ համագործակված աշխատանքը շարունակում է նաև վերապատրաստման ծրագրի ավարտից հետո՝ շարունակելով մասնագիտական աջակցությունը, խորհրդատվությունն ու փորձի փոխանակումը, այդ թվում՝ հեռավար ձևաչափով։ Նա նաև խրախուսել է մասնակիցներին պահպանել ակտիվ ներգրավվածությունը մասնագիտական համայնքում՝ նշելով, որ ձևավորված ցանցը կարևոր հարթակ է շարունակական մասնագիտական զարգացման, միմյանց հետ շփումների, փորձի փոխանակման համար։ 

Նա շեշտել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը ԿԳՄՍ նախարարության ամենակարևոր ծրագրերից է, և այս առումով  շատ կարևոր է լսել ուսուցիչների առաջարկները՝ թե՛ կազմակերպչական, թե՛ բովանդակային հարցերի վերաբերյալ՝ ծրագրի հետագա բարելավման նպատակով։

«Վերապատրաստումը փոխադարձ սովորելու գործընթաց է․  մենք նույնպես ձեզնից սովորելու շատ բան ունենք։ Դուք աշխատում եք այնպիսի միջավայրերում, որը մեզ համար հաճախ ավելի շատ տեսական է, մինչդեռ դուք այդ իրավիճակներին առնչվում եք ամեն օր։ Մենք կարող ենք ձեզ փոխանցել մեթոդական և տեսական գիտելիքներ, սակայն դուք ունեք Սփյուռքում աշխատելու գործնական փորձ և հմտություն, որը չափազանց արժեքավոր է մեզ համար։ Ձեր փորձի, դիտարկումների և հետադարձ կապի շնորհիվ կարող ենք վերապատրաստումները դարձնել ավելի բովանդակալից և արդյունավետ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Նա հույս է հայտնել, որ վերապատրաստումն ուսուցիչների համար կդառնա նաև Հայաստանը նորովի բացահայտելու հնարավորություն․ ծրագրով նախատեսվում են նաև մշակութային բազմաթիվ միջոցառումներ, պատմամշակութային  ճանաչողական էքսկուրսիաներ։

«Համոզված եմ՝ Հայաստանում միշտ կան նոր բացահայտելու, տեսնելու և զգալու վայրեր, և վստահ եմ, որ այս օրերի ձեր տպավորությունները ևս կօգնեն ավելի ամրապնդել ձեր կապը հայրենիքի հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ մաղթելով հաջող ընթացք։

ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող  սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստումն անցկացվում է հուլիսի 1-21-ը Երևանի Ե․ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում։