Նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների բարձր պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական հմտությունների և հատուկ մեթոդաբանության կիրառման շնորհիվ, հաջողվել է կանխել հերթական օրինախախտումը՝ իրականացնելով նախադեպը չունեցող հեղինակաբանական փորձաքննություն: Կենտրոնի փորձագետներին հաջողվել է ճշգրիտ նույնականացնել սոցիալական հարթակներից մեկում օգտատիրոջ կողմից հրապարակված գրավոր խոսքի՝ տվյալ դեպքում տպագիր տեքստի իրական հեղինակին:
Սա եզակի հաջողություն է դատափորձագիտական պրակտիկայում, քանի որ հաճախ տեքստը տեխնիկապես կազմողը և դրա բովանդակային հեղինակը հանդիսանում են լիովին տարբեր անձինք: Նմանատիպ բարդության և բացառիկության փորձաքննություններ Հայաստանում իրականացվում են բացառապես «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, և այս յուրօրինակ հետազոտության հաջող ընթացքն ապահովելու համար ներգրավվել է որակավորված լեզվաբան-փորձագետ:
Փորձաքննության իրականացման ընթացքում կիրառվել են համեմատական հետազոտության ավանդական մեթոդիկան և որակական նկարագրական մեթոդները։
Այս եզակի փորձաքննության բարձր մակարդակով իրականացումն ու արդյունավետությունը ևս մեկ անգամ փաստում են Կենտրոնի պրոֆեսիոնալ փորձագետների մասնագիտական բարձր պատրաստվածության, փորձառության և անդադար կատարելագործվող կարողությունների մասին՝ ապահովելով թվային տիրույթում անանունության կամ զրպարտության քողի տակ թաքնված իրական հեղինակների բացահայտումն ու հանցավոր փորձերի կանխումը:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն